Արամ Թամազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արամ Թամազյան
հայ․՝ Արամ Թամազյան
Ծնվել էհունիսի 30, 1952(1952-06-30) (67 տարեկան)
ԾննդավայրԱշտարակ, Հայաստան, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների դոկտոր և իրավաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունիրավաբան
Պարգևներ և
մրցանակներ
Մխիթար Գոշի մեդալ և Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան

Արամ Արծվիի Թամազյան (հունիսի 30, 1952(1952-06-30), Աշտարակ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ իրավաբան, ՀՀ պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1975-1984 թթ. - Հայաստանի ներքին գործերի նախարարության համակարգում քննիչ, ապա՝ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ։
  • 1984-1992 թթ.- ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարևոր գործերի քննիչ։
  • 1992-1996 թթ. - Արմավիրի շրջանի միջշրջանային դատախազ։
  • 1996-2001 թթ. - Երևան քաղաքի դատախազ։
  • 2001-2004 թթ. - ՀՀ գլխավոր դատախազ։
  • 2005 թ. հունիսի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ Իրականացրել է գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության, պետական շահերի պաշտպանության վարչության, ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի և այդ բնագավառների աշխատանքների համակարգումը։ Դատախազության որակավորման հանձնաժողովի նախագահ։
  • 2014 թ. սեպտեմբերի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից[1]:
  • 2014 թ. սեպտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ[2]:

Հեղինակ է երեք մենագրությունների և չորս տասնյակից ավելի գիտական հոդվածների։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է.

  • Մխիթար Գոշի մեդալով[3]:
  • «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով,
  • «Օրենքի պատվար» մեդալով,
  • «ՀՀ անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար» մեդալով,
  • այլ մեդալներով ու պարգևներով։

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Երևան քաղաքի դատախազ
Արամ Թամազյան

12 մարտի 1996 թ. - 20 փետրվարի 2001 թ.
Հաջորդող
Հրաչյա Բադալյան
Նախորդող
Բորիս Նազարյան
ՀՀ Գլխավոր դատախազ
Արամ Թամազյան

20 փետրվարի 2001 թ. - 18 մարտի 2004 թ.
Հաջորդող
Աղվան Հովսեփյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]