Գևորգ Կոստանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Կոստանյան
Գևորգ Սուրիկի Կոստանյան.jpg
Ծնվել է հոկտեմբերի 4, 1977({{padleft:1977|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:4|2|0}}) (39 տարեկան)
Ծննդավայր Երևան
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Կրթություն ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտություն իրավաբան

Գևորգ Սուրիկի Կոստանյան (հոկտեմբերի 4, 1977, Երևան), ՀՀ պետական գործիչ, ՀՀ գլխավոր դատախազ (01.10.2013-04.08.2016)[1][2]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995-1999 թթ. - ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության հարցերի վարչության առաջին կարգի խորհրդատու։
  • 2001-2003 թթ. - ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական։
  • 2002 թ. մինչ օրս դասավանդում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
  • 2003-2004 թթ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
  • 2006 թ. - ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական։
  • 2006 թ. մարտի 14-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ[3]:
  • 2008 թ. հուլիսի 2-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից[4]:
  • 2008 թ. հուլիսին ՀՀ Նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական, ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ։
  • 2011 թ. հունվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ[5]:
  • 2013 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ[6]:
  • 2013 թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ[7]:
  • 2013 թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից[8]:
  • 2004 թվականի փետրվարի 17-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ[9]:
  • 2017 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդական[10]:

Կոչումները և աստիճանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Արմեն Խաչատուրյան
ՀՀ զինվորական դատախազ
Գևորգ Կոստանյան

12 հունվարի 2011 թ. - 1 հոկտեմբերի 2013 թ.
Հաջորդող
Արտավազդ Հարությունյան
Նախորդող
Աղվան Հովսեփյան
ՀՀ Գլխավոր դատախազ
Գևորգ Կոստանյան

1 հոկտեմբերի 2013 թ. - 4 օգոստոսի 2016 թ.
Հաջորդող
Արթուր Դավթյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՀ Նախագահն ընդունել է Գևորգ Կոստանյանի հրաժարականը
  2. «Նախկին գլխավոր դատախազներ»։ prosecutor.am։ Վերցված է 2016-12-10 
  3. ԿՈՍՏԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ
  4. ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  5. Կոստանյանին ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու մասին
  6. Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին
  7. ՍՈՒՐԻԿԻ ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  8. Կոստանյանին Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին
  9. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  10. LLC Helix Consulting։ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ [պաշտոնական կայք]»։ www.president.am (անգլերեն)։ Վերցված է 2017-01-28 
  11. Ս. ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԴԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  12. Ս. ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ