Մարտի 1-ի իրադարձություններ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մարտի 1-ի իրադարձություններ | |
---|---|
![]() Լուսանկարում ձախից աջ և վերևից ներքև պատկերված են 2008 թվականի մարտի 24-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած ցույցը, մարտի 1-ին Մյասնիկյանի հրապարակում ցուցարարների կողմից տեղադրված վրանները, Ազատության հրապարակը, որտեղ տեղակայվել էին ոստիկանական ուժերը: | |
Ամսաթիվ | 20.02.2008թ. - 2.03.2008թ. |
Վայր | Երևան, Հայաստան |
Կորուստներ | |
Զոհեր | Համլետ Թադևոսյան (ոստիկան) Տիգրան Աբգարյան (ոստիկան) Զաքար Հովհաննիսյան Սամվել Հարությունյան Գրիգոր Գևարգյան Հովհաննես Հովհաննիսյան Տիգրան Խաչատրյան Արմեն Ֆարմանյան Դավիթ Պետրոսյան Գոռ Քլոյան |
Մարտի 1-ի լույս 2-ի իրադարձություններ, զանգվածային բողոքի գործողություններ, անկարգություններ, ոստիկանության հետ բախումներ, որոնք տեղի են ունեցել 2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանի կենտրոնում: Իրադարձությունների հետևանքով զոհվեց 10 (2 ոստիկան, 8 քաղաքացիական անձ)[1][2] և վիրավորվեցին հարյուրավոր ոստիկաններ, զինծառայողներ և քաղաքացիական անձինք[1]: Անկարգությունները կանխելու նպատակով 1 ամիս ժամկետով Երևան քաղաքում հաստատվեց արտակարգ դրություն[3]:
Իրադարձությունները սկսել էին ակտիվորեն զարգանալ փետրվարի 20-ից, երբ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները Երևանի Ազատության հրապարակում հիմնեցին շուրջօրյա ճամբար և սկսեցին կազմակերպել հանրահավաքներ, բողոքի այլ գործողություններ: Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները չէին ընդունում ընտրությունների արդյունքները և պնդում էին, որ նախագահ է ընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը։
Մարտի 1-ի իրադարձությունների առանձին դեպքերով կայացվել են դատավճիռներ, սակայն մինչև օրս ամբողջական դեպքերի վերաբերյալ չի եղել դատական գործընթաց: Տարբեր քաղաքական ուժեր, հասարակական շրջանակներ այս իրադարձությունների վերաբերյալ ունեն ոչ միանշանակ դիրքորոշում: Որոշները մեղադրում են այն ժամանակվա գործող իշխանություններին, իսկ ոմանք էլ ցույցերը կազմակերպողներին՝ ի դեմս Լևոն Տեր Պետրոսյանին ու նրա նախընտրական շտաբի ներկայացուցիչներին:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Հայաստանի Ազգային ժողովի որոշում, Պ-433-24.01.2014-ՊԻ-011/0
- ↑ «Մարտի 1-ի 10-ը զոհերը | Epress.am»։ Epress.am (հայերեն)։ 2014-03-01։ Վերցված է 2018-05-26
- ↑ Հայաստանի նախագահի հրամանագիրն արտակարգ դրություն սահմանելու մասին, 2008 թվականի մարտ 1, ՆՀ-35-Ն
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մարտի 1-ի իրադարձություններ կատեգորիայում։ |