Սասուն Խաչատրյան
Սասուն Խաչատրյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 12, 1976 (47 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ (1998) |
Մասնագիտություն | իրավաբան և դատախազ |
Աշխատավայր | Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայություն |
Սասուն Մհերի Խաչատրյան (նոյեմբերի 12, 1976, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ[1], արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական[2]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1993 - 1998 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում[3]։
1998 - 2000 թվականներին սովորել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցի ասպիրանտուրայում։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2000 թվականի մայիսին աշխատանքի է անցել ՀՀ դատախազության համակարգում՝ որպես Շենգավիթ համայնքի դատախազության քննիչ։
2013 - 2014 թվականներին եղել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների, 2014 - 2016 թվականներին՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ։ 2017 - 2018 թվականներին եղել է ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ[3]։
2018 թվականի հունիսի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նախագահ Արմեն Սարգսյանը Սասուն Խաչատրյանին նշանակել է հատուկ քննչական ծառայության պետ[4]։
Ամուսնացած է, ունի երկու դուստր։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ՀՔԾ պետ է նշանակվել Սասուն Խաչատրյանը»։ www.azatutyun.am։ Հունիս 11, 2018
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ www.president.am (հայերեն)։ Վերցված է 2019-07-05
- ↑ 3,0 3,1 «ՍԱՍՈՒՆ ՄՀԵՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ կենսագրությունը ՀՔԾ պաշտոնական կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-11-ին։ Վերցված է 2018-08-14
- ↑ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին է ներկայացրել ծառայության նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին»։ 2018-06-12։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-19-ին։ Վերցված է 2018-08-14