Սարգիս Հացպանյան
Սարգիս Հացպանյան Սարգիս Հացպանեան | |
![]() | |
Կրթություն՝ | Փարիզի համալսարան (1989) և Սորբոն |
---|---|
Մասնագիտություն՝ | հասարակական գործիչ և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | փետրվարի 12, 1962 |
Ծննդավայր | Ալեքսանդրետտա, Հաթայի մարզ, Թուրքիա |
Վախճանի օր | հունվարի 20, 2018 (55 տարեկան) |
Վախճանի վայր | 3rd arrondissement of Lyon, Լիոնի մետրոպոլիա, Ֆրանսիա[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Սարգիս Հացպանյան (փետրվարի 12, 1962, Ալեքսանդրետտա, Հաթայի մարզ, Թուրքիա - հունվարի 20, 2018, 3rd arrondissement of Lyon, Լիոնի մետրոպոլիա, Ֆրանսիա[1]), հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից, տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան, նախկին քաղբանտարկյալ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել էր Թուրքիայի Ալեքսանդրետտա քաղաքում։ Ֆրանսահայ պոետ և հակաֆաշիստ Միսաք Մանուշյանի քրոջ թոռն է[2]։ 1980-ական թվականներին Թուրքիայում զինվորական հեղաշրջման հետևանքով մեկնել է Եվրոպա, դարձել է Ֆրանսիայի քաղաքացի։ Ավարտել է Փարիզի Սորբոնի համալսարանի ռեժիսուրայի բաժինը։ 1990 թվականից բնակվում էր Հայաստանում։
1990-ականների սկզբին անդամագրվել է Լեոնիդ Ազգալդյանի հիմնադրած «Ազատագրական բանակին»։ 1993 թվականին մասնակցել է Քարվաճառի ազատագրմանը[2]։
2008 թվականի նոյեմբերի 4-ին, Հացպանյանը հայտարարեց որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ է նախապատրաստվում[3]։ Նոյեմբերի 7-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը նրան մեղադրանք առաջադրեց սուտ մատնության հոդվածով, իսկ նոյեմբերի 10-ին Հացպանյանը կալանավորվեց[4]։ 2009 թվականի ապրիլի 9-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից Սարգիս Հացպանյանը դատապարտվեց 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման[3][5]։ 2011 թվականի հունիսի 9-ին, նա համաներմամբ ազատ արձակվեց[6]։
2018 թվականին հիվանդության պատճառով տեղափոխվել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի հիվանդանոցներից մեկը, որտեղ մահացել է` 2018 թվականի հունվարի 20-ին[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Fichier des personnes décédées
- ↑ 2,0 2,1 Մի լուսանկարի պատմություն
- ↑ 3,0 3,1 «Սարգիս Հացպանյանը դատապարտվեց 3,5 տարվա ազատազրկման». Հետք. 2009 թ․ ապրիլի 20.
- ↑ «Սարգիս Հացպանյանը կալանավորվել է». Ազատություն ռադիոկայան. 2008 թ․ նոյեմբերի 10.
- ↑ «Նախագահի համաներման անարդար կիրառությունը. տեսանյութերը փաստում են, որ կալանավոր Հացպանյանը պատերազմի մասնակից է». Ankakh.com. սեպտեմբերի 24, 2009 թ. Վերցված է սեպտեմբերի 18, 2015 թ.-ին.
- ↑ «Սարգիս Հացպանյանը ազատ արձակվեց». Ազատություն ռադիոկայան. 2011 թ․ հունիսի 9.
- ↑ «Մահացած է Սարգիս Հացպանեանը». Վերցված է հունվարի 20, 2018 թ.-ին.