Խաչատուր Սուքիասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաչատուր Սուքիասյան
հայ․՝ Խաչատուր Սուքիասյան
Khachatur-Sukiasyan.jpg
Ծնվել է սեպտեմբերի 15, 1961({{padleft:1961|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:15|2|0}}) (56 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Կրթություն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Ծնողներ Սուքիասյան Ալբերտ, Կոկոյանց Անժելա
Զբաղեցրած պաշտոններ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Երեխաներ Սուքիասյան Աստղիկ, Սուքիասյան Ալբերտ
Khachatur Sukiasyan Վիքիպահեստում

Խաչատուր Սուքիասյան Ալբերտի (ծնվ. 1961, սեպտեմբերի 15, Երևան), տնտեսական և քաղաքական գործիչ, հայտնի գործարար։ Երեք անգամ ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, անկուսակցական։ «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ի հիմնադիրն է[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1961 թ. Երևանում։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է Աբովյանի «Սիրիուս» գործարանում՝ որպես փականագործ։

Աշխատանքային գործունեությանը զուգահեռ 1980-1985 թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետում ճարտարագետ-սիստեմատեխնիկ մասնագիտությամբ։

  • 1985 թ. - ինստիտուտն ավարտելուց հետո, նշանակվում է «Սիրիուս» գործարանի տեղամասի պետ, այնուհետև՝ արտադրության պետ, իսկ 1989 թ. նշանակվում է տնօրեն։ 1991-1992 թթ. աշխատել է որպես «Վան» գործարանի տնօրեն։ Եղել է Ինֆորմատիկայի միջազգային ակադեմիայի թղթակից անդամ։
  • 1992-1994 թթ. - աշխատել է Հայաստանի արդյունաբերության նախարարությունում՝ որպես արտաքին տնտեսական կապերի գլխավոր վարչության պետ, նախարարի խորհրդական։

Այնուհետև ամբողջովին զբաղվում է ընտանեկան բիզնեսով, որի սկիզբը դրվել է դեռ 1987 թվականին, երբ Խորհրդային Միությունում թույլատրվեց կոոպերատիվների գործունեությունը։

  • 1996 թ. - ընտանիքին պատկանող բոլոր արտադրական, շինարարական ձեռնարկություններն ու սպասարկման օբյեկտներն ընդգրկվում են «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ում, որի նախագահն է եղել մինչև 2005 թ., երբ ՀՀ Սահմանադրության նոր տարբերակի համաձայն հրաժարական է տալիս կոնցեռնի նախագահի պաշտոնից և մնում այդ կառույցում որպես ձեռնարկությունների բաժնետեր։

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի հսկիչ փաթեթը պատկանում է Սուքիասյանների ընտանքին։ Այս բանկի բաժնետերերից է նաև Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը (25 տոկոսը)։

Խաչատուր Սուքիասյանը հանդիսանում է inLOBBY GmbH ընկերության նախագահը։ Ընկերությանն է պատկանում առցանց հյուրանոցային պատվերների ամրագրման գլոբալ համակարգ։

Նա նաև արդյունաբերողների և գործարարների միության հիմնադիրներից մեկն է։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 թ. - Երևանի թիվ 12 ընտրատարածքից, 2003 թ. թիվ 15 ընտրատարածքից, այնուհետև 2007 թ. թիվ 10 ընտրատարածքից ընտրվել է ԱԺ պատգամավոր։ Խաչատուր Սուքիասյանը եղել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի անդամ, մասնակցել է նաև Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին[2]
  • 2008 թ. մարտի 4-ին ՀՀ Ազգային ժողովի համաձայնությամբ ներգրավվել էր որպես մեղադրյալ «Մարտի 1-ի» գործով։[3]։
  • 2009 թ. - հրաժարական է տվել և վայր դրել ԱԺ պատգամավորական մանդատը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) Միությունը
  2. ՀՀ Ազգային Ժողով, Խաչատուր Սուքիասյանի կենսագրությունը
  3. [http://parliament.am/legislation.php?sel=show&ID=3183&lang=arm/ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԼԲԵՐՏԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱԼԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ}}