Երկրապահ կամավորականների միություն
Երկրապահ կամավորականների միություն | |
---|---|
Տեսակ | ռազմական կազմավորում և հասարակական կազմակերպություն |
Երկիր | Հայաստան |
Հիմնադրված | հունիս 1993 |
Գլխավոր քարտուղար | Սասուն Միքայելյան |
Կարևոր անձինք | Վազգեն Սարգսյան, Մանվել Գրիգորյան |
Հիմնադիր | Վազգեն Սարգսյան |
Կայք | ekm.am |
Երկրապահ կամավորականների միություն (Երկրապահ, ԵԿՄ), հասարակական կազմակերպություն, որը գրանցված է Հայաստանում։ Հիմնադրել է Վազգեն Սարգսյանը 1993 թվականի հուլիսին[1]։ Ի սկզբանե ԵԿՄ-ին կարող էին անդամագրվել հայկական կողմից Արցախյան պատերազմի մասնակիցները, սակայն հետագայում հասարակական կառույցին սկսեցին անդամագրվել նաև քաղաքացիներ, որոնք չեն մասնակցել պատերազմին[2]։
Ըստ հարավկովկասյան հակամարտությունների բրիտանացի վերլուծաբան Թոմաս դե Վաալի՝ Երկրապահ կամավորականների միությունը 1994 թվականից հետո դարձել է Հայաստանի ամենուժեղ կազմակերպությունը[3], որը մշտապես մասնակցել է ներքաղաքական գործընթացներին՝ պաշտպանելով գործող իշխանություններին (ղեկավարությամբ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին)։
Երկրապահ կամավորականների միության հասցեին տարբեր ժամանակներում հնչել են քաղաքական հաշվեհարդարներ կատարելու, Մարտի 1-ի իրադարձություններին ցուցարարների նկատմամբ բռնություններ իրականացնելու, հայաստանյան ընտրություններին գործող իշխանությունների համար ընտրակեղծիքներ կազմակերպելու, Հայաստանի զինված ուժերի զենք, զինամթերքն ու սննդամթերքը յուրացնելու մեղադրանքներ։
ԵԿՄ-ն այսօր եռասերունդ կառույց է, որն իր «Երիտասարդ երկրապահ»[4] և «Պատանի երկրապահ»[5] կառույցների միջոցով իրականացնում է նոր սերնդի հայրենասիրական ոգով դաստիարակությունը։ «Պատանի երկրապահ» ակումբի ուսումնամարզական ամառային ճամբարում[6] յուրաքանչյուր սեզոնին հանգստանում են պատանիներ և աղջիկներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախից[7] և սփյուռքից[8]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրման օրվանից մինչև 1999 թվականի հոկտեմբերի 27-ը ԵԿՄ նախագահ է եղել Վազգեն Սարգսյանը, ով հետագայում հռչակվել է որպես ԵԿՄ «հավերժ նախագահ»։ Նրա սպանությունից հետո՝ նույն թվականին միության 4-րդ համագումարում նախագահ է ընտրվել Մանվել Գրիգորյանը, ով կառույցը ղեկավարել է մինչև 2018 թվականի հունիսի 24-ը։ Նրա ձերբակալությունից հետո վարչության արտահերթ նիստը դադարեցրեց Մանվել Գրիգորյանի լիազորությունները[9]։
2019 թվականի ապրիլի 7-ին «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության 12-րդ արտահերթ համագումարում միաձայն Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության ղեկավար, Սասուն կամավորական ջոկատի հրամանատար, Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանը ընտրվեց ԵԿՄ վարչության նախագահ[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ P. Croissant, Michael. The Armenia-Azerbaijan conflict: causes and implications. էջ 123.
- ↑ Armenian War Veterans Divided Over 2008 Election
- ↑ De Waal, Thomas. Black Garden: Armenia and Azerbaijan Through Peace and War. էջ 244.
- ↑ «ԵԿՄ «Երիտասարդ Երկրապահ» կազմակերպությունը 10 տարեկան է». lurer.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Պատանի Երկրապահ. վաղվա Հայաստանը (տեսանյութ)». lurer.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Ծովինար գյուղում բացվեց Պատանի երկրապահների ճամբարը». armenpress.am. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ ««Պատանի երկրապահ» ճամբարում հանգստացած արցախցիները անչափ տպավորված են (լուսանկարներ)». artsakhpress.am. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.(չաշխատող հղում)
- ↑ LLC, Ayb Solutions. «ԱՅՑ ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ». Hay Zinvor (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «ԵԿՄ-ն որոշեց կասեցնել Մանվել Գրիգորյանի լիազորությունները».
- ↑ Սասուն Միքայելյանն ընտրվեց ԵԿՄ վարչության նախագահ, մայիսին նա վայր կդնի ՔՊ-ի վարչության նախագահի լիազորությունները