Ռուբեն Դարբինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբեն Դարբինյան
118 artashes chilingaryan.jpg
Ծնվել է 1883
Ծննդավայր Ախալքալաք, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան
Մահացել է 1968
Մահվան վայր Բոստոն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Վրաստան
Ազգություն հայ
Մասնագիտություն հասարակական գործիչ և քաղաքական գործիչ
Աշխատավայր Մշակ (թերթ), Մուրճ և Ազատամարտ
Քաղաքական կուսակցություն Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն
Ruben Darbinyan Վիքիպահեստում

Ռուբեն Դարբինյան (իսկական անունը՝ Արտաշես Ստեփանի Չիլինկարյան, 1883, Ախալքալաք, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան - 1968, Բոստոն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), հայ հասարակական-քաղաքական գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Թիֆլիսի երկրորդական ռուսական վարժարանը, սովորել Հայդելբերգի և Մյունխենի համալսարաններում, 1906 թ. ավարտել է ՄՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատակցել է կովկասահայ մամուլին («Մշակ», «Մուրճ») տպագրել գիտական, քաղաքական, արվեստաբանական հոդվածներ։ 1906 թ-ից կատարել է կուսակցական աշխատանք։ Ակտիվորեն մասնակցել է «Փոթորիկ» խմբի աշխատանքներին։ 1906 թ. մասնակցել է Էջմիածնում գումարված ազգային ընդհանուր ժոդովին։ 1909 թ., խուսափելով ցարական իշխանությունների հետապնդումներից, հաստատվել է Կ. Պոլսում, աշխատակցել «Ազատամարտին»։ 1913 թ. գործել է Գերմանիայում (հետապընդումներից և ամբաստանություններից խուսափելու համար ձեռք է բերել անձնագիր՝ Դարբինյան Ռուբեն անունով և մինչև կյանքի վերջը կրել այդ անունը)։ Բեռլինում օգնել է գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը։ 1914 թ. հետո աշխատել է Թիֆլիսում, Բաքվում (մինչև 1916-ը՝ «Արև» օրաթերթի խմբագիր)։ 1917 թ-ից հրատարակել է «Գործ» ամսագիրը (Բաքու)։ 1917 թվականին եղել է Հայոց ազգային խորհրդի քարտուղար, 1920 թ.՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո ձերբակալվել է, մինչև 1921-ի փետրվարը մնացել բանտում։ Փետրվարյան ապստամբության պարտությունից հետո (1921) անցել է Թեհրան, ապա՝ ԱՄՆ (Բոստոն), ուր խմբագրել է «Հայրենիք» օրաթերթը և ամսագիրը, գրել պատմագիտական կարևոր հոդվածներ («Ինչ պայմաններու մեջ ծնունդ առավ Հայաստանի Հանրապետությունը», 1953, «Ի՞նչ կարելի է սպասել Ստալինի հաջորդներից», 1953 և այլն)։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուբեն Դարբինյան, «Հայենիք» օրաթերթ, 1969, հուլիսի 14-16։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png