Ազատամարտ (օրաթերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ազատամարտ, քաղաքական-հասարակական օրաթերթ։ ՀՀԴ կուսակցության օրգան։ Լույս է տեսել 1909-1915 թվականներին, Կոստանդնուպոլսում։ Խմբագիրներ՝ Ռ. Զարդարյան, Գ. Բարսեղյան[1]։ Թերթի հրատարակությունը դադարեցվել է 1915-ին։ 1918 թվականին՝ առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, լույս է տեսել նրա շարունակությունը, որը նախ կոչվել է «Արդարամարտ» (1918), ապա՝ «Արիամարտ» (1918-1919), եւ վերջապես՝ «Ճակատամարտ» (1921-1924) անվանափոխումներով։ Երկրորդ շրջանում «Ազատամարտը» հրատարակել է նյութեր Մեծ եղեռնի վերաբերյալ, լուսաբանել 1920-1921 թվականների դեպքերը Կիլիկիայում, հայ գաղթականության վիճակը Հունաստանում, Մերձավոր Արևելքի երկրներում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ազատամարտ»-ի էլ տարբերակը։
  2. «Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996 թ.