Ալեքսանդր Շահվերդյան
Ալեքսանդր Շահվերդյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 22, 1903 կամ 1903[1] |
Ծննդավայր | Սիղնաղ |
Մահացել է | մարտի 2, 1954 կամ 1954[1] |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա |
Մասնագիտություն | երաժշտագետ-պատմաբան |
Պարգևներ և մրցանակներ |
Շահվերդյան Ալեքսանդր Իսահակի (հունիսի 22, 1903 կամ 1903[1], Սիղնաղ - մարտի 2, 1954 կամ 1954[1], Մոսկվա, ԽՍՀՄ), հայ երաժշտագետ-պատմաբան, քննադատ, հրապարակագիր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1945։
ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Ռուբեն Շահվերդյանի եղբայրն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1916 թվականից ապրել է Թիֆլիսում, դաշնամուրի դասեր է առել Հովսեփ Տեր-Դավթյանից, կոնսերվատորիայում աշակերտել Քրիստափոր Քուշնարյանին։ 1924-1926 թվականներին սովորել է Լենինգրադի կոնսերվատորիայի գիտակոմպոզիտորական ֆակուլտետում, շարունակել և 1931 թվականին ավարտել Մոսկվայի կոնսերվատորիան, որտեղ դասավանդել է 1931-1934 թվականներին։ 1930-1937 թվականներին որպես, խմբագիր աշխատել է համամիութենական ռադիոյում։ 1937-1946 թվականներին աշխատել է «Մուզիկա» և «Սովետսկոյե իսկուսստվո» լրագրերի խմբագրություններում, 1946-1950 թվականներին ղեկավարել ԽՍՀՄ կոմպոզիտորների միության երաժշտագիտության և երաժշտական քննադատության հանձնաժողովը[2]։
Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շահվերդյանի քննադատական մեթոդը բնութագրվում է տրամաբանական հիմնավորվածությամբ և գաղափարագեղարվեստական կոնկրետ վերլուծությամբ։ Երաժշտագետի տեսադաշտում զգալի տեղ են գրավել Կոմիտասի արվեստի և հայ դասական ու ժամանակակից երաժշտության ուսումնասիրությունները, որոնք ընդհանուր առմամբ առանձնանում են նյութերի լայն ընդգրկումով, կշռադատված համակարգումով, պատմավերլուծական մոտեցումով։ Շահվերդյանը մասնակցել է 1939 թվականին Մոսկվայում կայացած Հայ արվեստի տասնօրյակի նախապատրաստմանը, հանդես եկել հոդվածներով, խմբագրել նոտային ժողովածուներ։ 1945 թվականին նրա խմբագրությամբ է իրականացվել Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» օպերայի առաջին բեմադրությունը։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայ երաժշտության պատմության ակնարկներ XIX-XXդդ., Ե., 1959։
- Ալեքսանդր Սպենդիարյան (կյանքը և ստեղծագործությունը), Ե., 1971։
- Комитас и армянская музыкальная культура, Е., 1956.
- Избр. статьи, М., 1958.
- Комитас, 2 изд., доп., М., 1989.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 428)։ ![]() |