Jump to content

Ռուբեն Շահվերդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահվերդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուբեն Շահվերդյան
Ծնվել էնոյեմբերի 13 (26), 1900[1]
ԾննդավայրՍիղնաղ[1]
Վախճանվել էօգոստոսի 14, 1976(1976-08-14)[1] (75 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտություննկարիչ և խեցեգործ
ՈւսուցիչԵղիշե Թադևոսյան[1]
Պարգևներ
Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ

Ռուբեն Իսահակի Շահվերդյան (նոյեմբերի 13 (26), 1900[1], Սիղնաղ[1] - օգոստոսի 14, 1976(1976-08-14)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ նկարիչ, խեցեգործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1967

ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ալեքսանդր Շահվերդյանի եղբայրն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Շահվերդյանը ծնվել է Վրաստանի Սիղնաղ քաղաքում 1900 թվականին։ 1919-1924 թվականներին սովորել է Թիֆլիսի նկարչության և քանդակագործության դպրոցում, դասատու՝ Եղիշե Թադևոսյան։ Վաղ շրջանի կտավներում նկատելի է հակում դեպի դեկորատիվությունը («Սաքսոնյան ճենապակի», 1925, «Վենետիկ», 1926)։ 1941 թվականին տեղափոխվել է Երևան։ 1958 թվականից զբաղվել է խեցեգործությամբ։ Շահվերդյանը պատկերել է Թիֆլիսի, Հայաստանի կենցաղը, բնությունը[2]։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3]

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երփնագրեր

  • «Արագած», 1950
  • Արտեմ Միկոյան (գորգի էսքիզ), 1950[4]
  • «Ծծմբային բաղնիքները Թիֆլիսում», 1956
  • «Հավլաբար», 1967
  • «Աղավնաձոր», 1968

Խեցեգործական աշխատանքներ

  • «Հեծյալը», 1965
  • «Փոքրիկ հովիվը», 1966
  • «Կինտո», 1968
  • «Աղաման օղակներով», 1972[5]
  • «Երաժշտություն», 1973
  • «Ջրկիր», 1973[6]
  • «Ոսկեվազցի աղջիկը», 1975

Երփնագրերն աչքի են ընկնում լոկալ գույներով, զարդանկարային պատկերմամբ, խեցեղեն աշխատանքները՝ արևելյան արվեստին հատուկ հագեցած ու գեղեցիկ ոճավորմամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 429.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. Ռուբեն Շահվերդյանի ստեղծագործություններից ՀԱՊ-ում
  4. Շահվերդյան Ռուբեն Իսահակի, Արտեմ Միկոյան (գորգի էսքիզ)
  5. Շահվերդյան Ռուբեն Իսահակի, «Աղաման օղակներով»
  6. Շահվերդյան Ռուբեն Իսահակի, «Ջրկիր»

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մ. Այվազյան, Ստեղծագործական այրում։ «Խորհրդային Հայաստան», 1968, N2։
  • М. Айвазян, Рубен Шавердян (буклет). Ереван, 1971 г.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 429