Jump to content

Սուրեն Օսիպյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրեն Օսիպյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 28, 1931(1931-08-28)[1]
ԾննդավայրՇաքի, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էմարտի 24, 2019(2019-03-24) (87 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ (1952)[1]
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունքաղաքական գործիչ, իրավաբան և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Ժողովուրդների բարեկամության շքանշան

Սուրեն Արտաշեսի Օսիպյան (օգոստոսի 28, 1931(1931-08-28)[1], Շաքի, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - մարտի 24, 2019(2019-03-24), Մոսկվա, Ռուսաստան), հայ իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր (2005), պրոֆեսոր (2006)։ ՀԽՍՀ վաստակավոր իրավաբան (1982), ԽՍՀՄ դատախազության պատվավոր գործիչ (1988), Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության դատախազ (1971-1988)[2], արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Օսիպյանը ծնվել է 1931 թվականին, Նուխի քաղաքում։ 1947 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է 1952 թվականին։ Այնուհետև ընդունվել է ասպիրանտուրա՝ միաժամանակ դասախոսելով ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում և այլ կրթօջախներում։

1959 թվականին պաշտպանել է թեկնածուական, 2005 թվականին՝ դոկտորական ատենախոսություն։ 1961 թվականին նրան շնորհվել է դոցենտի, 2006 թվականին՝ պրոֆեսորի կոչում։

1968-1970 թվականներին եղել է ԵՊՀ պետական իրավունքի ամբիոնի վարիչ, 1967-1971 թվականներին՝ իրավագիտության ֆակուլտետի դեկան, 1971-1988 թվականներին՝ Նորզելանդացի ։ Նրան շնորհվել է ԽՍՀՄ արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդականի կոչում։ 1992-2007 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր գիտաշխատող։

Եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի չորս գումարումների պատգամավոր։

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (1972), Ժողովուրդների բարեկամության (1981) շքանշաններով և մի շարք մեդալներով[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 12 (հայ.) — հատոր 12. — էջ 563.
  2. ՀՀ գլխավոր դատախազություն, նախկին գլխավոր դատախազներ
  3. Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 598-599։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրեն Օսիպյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 563
Նախորդող
Վարդգես Մուսախանյան
ՀԽՍՀ դատախազ
Սուրեն Օսիպյան

1971-1988 թթ.
Հաջորդող
Վլադիմիր Նազարյան