Հաց բերողը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հաց բերողից)
Հաց բերողը
Արթուր Ռոբերտի Սարգսյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 9, 1968(1968-08-09)
ԾննդավայրՀայաստան
Մահացել էմարտի 16, 2017(2017-03-16) (48 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՖիզմաթ դպրոց և ՀԱՊՀ (1992)
Մասնագիտությունքանդակագործ
ԱշխատավայրՎերնիսաժ
 Artur Sargsyan Վիքիպահեստում

Արթուր Ռոբերտի Սարգսյան (առավել հայտնի՝ որպես Հաց բերողը, օգոստոսի 9, 1968(1968-08-09), Հայաստան - մարտի 16, 2017(2017-03-16), Երևան, Հայաստան), հայ ժողվարպետ, փայտի գեղարվեստական փորագրող, Արցախյան ազատամարտի մասնակից, Էրեբունու ոստիկանական զորամասը գրաված «Սասնա Ծռերի» անդամներին սնունդ հասցրած անձ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Սարգսյանը սովորել է Երևանի Ֆիզմաթ դպրոցում։ 1992 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ավտոմատիկա և հեռուստամեխանիկա բաժինը։ Զուգահեռաբար սովորել է նույն ինստիտուտի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի բժշկական կիբեռնետիկայի բաժնում, որն ավարտել է 1989 թվականին։ 2002 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի ֆինանսաբանկային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, 2007 թվականին՝ նույն համալսարանի Ֆինանսներ և վարկ բաժինը[1]։

Արցախյան ազատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Սարգսյանը մասնակցել է Արցախյան ազատամարտին։ Հրազենային վիրավորում է ստացել դիրքեր հաց տանելու ժամանակ[2]։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվել է փայտի փորագրությամբ։ 1996-2016 թվականներին իր ստեղծած աշխատանքները վաճառել է Վերնիսաժում։

Սարկավագ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Սարգսյանը, որպես առաքելական եկեղեցու սարկավագ, ծառայել է Երևանի Քանաքեռի համայնքի Սուրբ Հակոբ եկեղեցում[3]։

«Սասնա Ծռերին» հաց տանելու գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին տեսաֆայլեր
Հարցազրույց Արթուր Սարգսյանի հետ

2016 թվականի հուլիսի 26-ին առավոտյան 07։ 00-ի սահմաններում Արթուր Սարգսյանն իր անձնական մեքենայով ճեղքել է Էրեբունու ոստիկանական գումարտակի ոստիկանական պատնեշը և սնունդ է հասցրել այն գրաված և արդեն 10 օր այնտեղ գտնվող «Սասնա Ծռերին»[4]։ Նույն օրը «Հիմնադիր խորհրդարանը» տարածեց «Սասնա Ծռերի» հայտարարությունը․ «Ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա։ Բարեբախտաբար, Արթուրը ոչ մի վնասվածք չի ստացել և բարեհաջող կերպով սնունդը տեղ է հասցրել»։

Կալանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին կալանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հուլիսի 31-ին «Սասնա Ծռերի» կողմից զենքը վայր դնելուց և իրավապահներին հանձնվելուց հետո, Արթուր Սարգսյանը կալանավորվեց և նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը)[5]։

Օգոստոսի 5-ին վերաորակավորվեց Արթուր Սարգսյանի մեղադրանքը, և նա մեղադրվեց զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ[6]։

2016 թվականի դեկտեմբերի 30-ին Արթուր Սարգսյանը ազատվեց կալանքից[7][8]

Երկրորդ կալանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի փետրվարի 9-ին կրկին ձերբակալվեց` փետրվարի 3-ին քննչական մարմին չներկայանալու մեղադրանքով[9]։

Երկրորդ ձերբակալության առաջին օրվանից Արթուր Սարգսյանն անժամկետ հացադուլ հայտարարեց, ինչի հետևանքով նրա առողջական վիճակը կտրուկ վատացավ և, նրա փաստաբանների կարծիքով, պատճառ դարձավ մահվան[10][11]։

Ցույցեր Արթուր Սարգսյանի ազատության համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Սարգսյանի երկրորդ ձերբակալությունից հետո Երևանում տեղի ունեցան նրա ազատության պահանջով բողոքի մի շարք ցույցեր և երթեր․

Մահ և հաջորդող իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մարտի 15-ին ժամը 18:50-ին Արթուր Սարգսյանը օղակված ճողվածքի կապակցությամբ տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ գիշերը կատարվել էր անհետաձգելի վիրահատություն։ Նրա մոտ առկա էր աղիքային անանցանելիություն և տարածուն պերիտոնիտ։ Ըստ բժշկական հաստատության տարածած հաղորդագրության՝ կատարվել էր ռադիկալ վիրահատություն` ճողվածքահատում, ճողվածքի պլաստիկա, որովայնի խոռոչի սանացիա և աղիների շինավորում։ Վաղ հետվիրահատական շրջանում Արթուրի մոտ զարգացել էր սուր սրտանոթային և թոքային անբավարարություն, միացվել էր արհեստական շնչառության սարք[18][19][20]։

Վերը նշված հիվանդությունների մեծ մասը զարգացել կամ ձեռք էին բերվել անազատության մեջ գտնվելու ժամանակ՝ Հաց Բերող Արթուր Սարգսյանի ավելի քան 25 օր տևած հացադուլի ընթացքում, որը վերջինս իրականացնում էր ի նշան ՀՀ դատախազության կողմից իրեն առաջադրված մեղադրանքների[18][19][20]։

Ըստ տարածված պաշտոնական տեղեկատվության՝ Արթուր Սարգսյանը հետվիրահատական բարդության հետևանքով 2017 թվականի մարտի 16-ին ժամը 15:40-ին՝ ազատության մեջ հատնվելու 10-րդ օրը, մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում[18][21]։

Մահվան քաղաքական պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Սարգսյանի մահվանից անմիջապես հետո հասարակական, քաղաքական տարբեր շրջանակների կողմից որպես մահվան մեղավոր նշվել է ՀՀ նախկին Հանրապետական իշխանությունները՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ[19][20][22][23][24][25]։

Բողոքի և սգո միջոցառումներ, մարտի 16[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաց Բերողի մահվան լուրը հրապարակվելուց հետո բազմաթիվ քաղաքացիներ հավաքվեցին Երևանի Ազատության հրապարակում, իսկ ավելի ուշ նաև Բաղրամյան պողոտայի 26 հասցեում գտնվող ՀՀ նախագահի նստավայրի և ՀՀ ազգային ժողովի շենքի դիմաց՝ ի նշան Արթուրի հիշատակի և ՀՀ իշխանությունների հանդեպ բողոքի։ Ցուցարարները Արթուր Սարգսյանի մահվան համար մեղադրում են գործող իշխանություններին՝ վանկարկելով, որ նրան սպանել են[23][26][27]։

Ազատության հրապարակում հնչում են մի շարք ելույթներ, որից հետո հավաքի մասնակիցները Ֆրանսիայի հրապարակի մոտակայքում փակում են Մեսրոպ Մաշտոցի պողոտան՝ խափանելով տրասնպորտի երթևեկությունը։ Տեղի է ունենում ոստիկանների հետ բախում։ Վերջիններս ուժ են կիրառում հավաքվածների նկատմամբ։ Ընդհարումներից հետո ցուցարարները բողոքի երթ են կազմակերպում դեպի ՀՀ արդարադատության նախարարության շենք, որտեղ կրկին ընդհարումներ են տեղի ունենում հավաքի մասնակիցների և ոստիկանության միջև[23][27]։

Երեկոյան սգո բողոքի միջոցառումների դուրս եկած քաղաքացիները կրկին հավաքվում են Ազատության հրապարակում։ Հնչում են ցավակցական ու բողոքի ելույթներ։ Քաղաքացիական ակտիվություն դրսևորող Շահեն Հարությունյանն իր ելույթում մանրամասներ է ներկայացնում իր և Արթուր Սարգսյանի կողմից ծրագրված միջոցառման մասին՝ նշելով[27].

Որ ամենասկզբից հայտարարեցի, որ ես ու Արթուրը ծրագիր էինք կազմել, այսօր պետք է հայտարարվեր ստորագրահավաք ՌԴ-ին ուղղված պահանջագրով, որ ապրիլի 1-ից 4-ը պիտի դրոշները իջացնեն, որովհետեւ իրանց զենքով ա եղել ապրիլյան պատերազմը և զոհեր ենք տվել։ Էսօր ես ու Արթուրը դա պետք է հայտարարեինք։ Առաջարկում եմ գնանք դեսպանատուն Արթուրի ցանկությամբ։ Երթով ավարտում ենք, բայց մի պայմանով, որ բոլորս վաղը 18։00-ին լինեք Ազատության հրապարակում
- Շահեն Հարությունյան

Բողոքի և սգո միջոցառումներ, մարտի 17[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցարարներն Ամիրյան փողոցով շարժվում են դեպի կառավարության շենք (մարտի 17)

Մարտի 17֊ին «Հաց բերողին» սատարողների հավաք տեղի ունեցավ Ազատության հրապարակում, որին հաջորդեցին բողոքի նստացույց Ամիրյան-Մաշտոց պողոտայում, երթ դեպի Հանրապետության հրապարակ և ցույց կառավարության շենքի մոտ։ Ցուցարարները կառավարությունից պահանջեցին Արթուր Սարգսյանին հուղարկավորել Եռաբլուր պանթեոնում[28]։

Բողոքի և սգո միջոցառումներ, մարտի 18[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հաց բերողը»՝ «Ավրորա» մրցանակի թեկնածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Սարգսյանի թեկնածությունն «Ավրորա» մրցանակի համար առաջադրելու նպատակով բազմաթիվ քաղաքացիներ դիմումներ են ներկայացնում մրցանակը տրամադրող հանձնաժողովին[29][30]։ Մրցանակը շնորհվում է նրանց, ովքեր սեփական կյանքը վտանգի ենթարկելով՝ հնարավորություն են տալիս մարդկանց գոյատևելու և հասնելու բարեկեցության։ «Ավրորայի» քարտուղարությունը և անկախ դիտորդները հավակնորդների մեծ ցուցակ կներկայացնեն ընտրող հանձնաժողովին, որից հետո ընտրող հանձնաժողովը 2017 թվականին կհայտարարի «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները, իսկ նույն թվականի ապրիլի 24-ին տեղի կունենա «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը։

Հաց բերողը արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Սարգսյանին և նրա արարքին է նվիրված երգահան Արմեն Մովսիսյանի ու բառերի հեղինակ Խաչիկ Մանուկյանի «Հաց եմ բերել, տղերք» երգը[31]։ «Հաց բերողին» երգ են նվիրել նաև Եղիշե Պետրոսյանը, Լևոն Ղարիբյանը[32] և բարդ Արեգ Նազարյանը Արեգ Նազարյան - «Ուրիշը»</ref>: Արթուր Սարգսյանի հոգեհանգստի օրը՝ մարտի 21-ին Մեդիամաքս լրատվական գործակալության կայքում տեղադրվեց Բլոգ-13 ռեփ-խմբի Հաց բերողը | Տուրք Արթուր Սարգսյանի հիշատակին  երգը[33]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգոստոսի 9-ը՝ հաց բերողի օր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի պատիվ կյանքը վտանգելով ՀՀ Ոստիկանության Պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի տղաներին հաց հասցնող Արթուր Սարգսյանի՝ հասարակական պահանջ-առաջարկ էր ներկայացվել, որպեսզի յուրաքանչյուր օգոստոսի 9-ին (Ա.Սարգսյանի ծննդյան օրը) նշվի որպես հաց բերողի օր։ Տոնի շրջանակներում առաջարկվում է այդ օրը սնունդ նվիրել դրա կարիքը ունեցող մարդկանց[34][35]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Արթուրն իր շնորհքով բանտարկյալներին էլ հաց հասցրեց». ընկերները շնորհավորեցին «հաց բերողին» - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  2. ««Թվում է՝ հիմա Արթուրը մեր կարիքը ունի, բայց մենք՝ բոլորս Արթուրի տեսակի կարիքն ունենք». ընկերները Արթուր Սարգսյանի մասին - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  3. «Հաց բերողը» սարկավագ է, իսկ Գարեգին Բ-ն լուռ է - Հրապարակ
  4. «Սննդով բեռնված մեքենան ճեղքել է ոստիկանական պատնեշը, հասել «Սասնա ծռերին»». Epress.am. 2016 թ․ հուլիսի 26. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  5. «ՊՊԾ գունդ հաց տանող քաղաքացուն և «Սասնա ծռերին» նույն մեղադրանքն է առաջադրվել. նա կալանավորվել է». Երկիր Մեդիա (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  6. ««Սասնա ծռերին» սնունդ հասցրած քաղաքացու մեղադրանքը փոխվել է». PanARMENIAN.Net. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  7. ««Հաց բերող» Արթուր Սարգսյանին ազատել են կալանքից». news.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  8. ««Սասնա ծռեր» խմբին սննդամթերք հասցրած Արթուր Սարգսյանին ազատել են կալանքից։». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
  9. «Արթուր Սարգսյանը երկու ամսով կալանավորվեց». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  10. «Հաց բերողը» մահացել է
  11. «Հաց բերողը» այլևս չի կարողանում քայլել, ձայնը հազիվ է լսվում, ունենում է արյունալի փսխումներ
  12. Քաղաքացիները ՀՔԾ շենքի մոտ բողոքի ցույց են կազմակերպել՝ ի պաշտպանություն «Հաց բերողի»
  13. Երևանում մեկնարկել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով երթը
  14. «Հաց բերողին» ազատ արձակելու պահանջով երթն ավարտվեց. Շահեն Հարությունյանը նստացույց հայտարարեց (ֆոտո)
  15. Նստացույց Ազատության հրապարակում՝ ի աջակցություն «Հաց բերողի»
  16. Գլխավոր դատախազությունը ստացել է Հաց բերողի հարցով ԱԺ 27 պատգամավորի երաշխավորագիրը
  17. Հաց բերող Արթուր Սարգսյանն ազատ արձակվեց (տեսանյութ)
  18. 18,0 18,1 18,2 Արթուր Սարգսյանի կյանքը չի հաջողվել փրկել. ՀՀ ԱՆ:
  19. 19,0 19,1 19,2 ««Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահը սպանություն էր, որի ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ Սերժ Սարգսյանը». Արթուր Սաքունց
  20. 20,0 20,1 20,2 «Հաց բերողը» մահացել է:
  21. «Մահացել է «Հաց բերողը»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 16-ին.
  22. Բոլոր այն մարդիկ, ովքեր ոչինչ չարեցին, որ Հաց բերողը ազատության մեջ լինի, մեղավոր են՚ Նիկոլ Փաշինյան:
  23. 23,0 23,1 23,2 «Հաց բերողին սպանել են». բողոքի ցույցի մասնակիցներ:
  24. Նորմալ պայմանններում որոշ պաշտոնյաներ կենթարկվեին քրեական հետապնդման․ Կարեն Անդրեասյան:
  25. Հայկոն՝ Հաց բերողի մասին:
  26. Բողոքի երթ՝ ի հիշատակ Հաց բերողի. ուղիղ - Հրապարակ
  27. 27,0 27,1 27,2 Հաց բերողը այսօր պահանջելու էր ապրիլի 1-ից 4-ջ իջեցնել ՌԴ-ի դեսպանատան դրոշները:
  28. Պահանջում են Հաց բերողին հուղարկավորել Եռաբլուրում (Լրացվում է)
  29. ««Հաց բերող» Արթուր Սարգսյանի թեկնածությունը կներկայացվի՞ «Ավրորայի» մրցանակաբաշխությանը». Armtimes.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  30. ««Հաց բերող» Արթուր Սարգսյանը՝ «Ավրորայի» հավակնո՞րդ» (Տեսանյութ)». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  31. «Հաց եմ բերել տղերք….նվիրված է Սասնա Ծռերին ու Հաց Ախպորը (տեսանյութ) | AraratNews». AraratNews. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  32. Էս ի՞նչ արեց ծուռ Հաց բերողը. համացանցում տարածվել է Եղիշե Պետրոսյանի երգի տեսահոլովակը
  33. «Բլոգ13 ռեփ-խմբի երգը՝ նվիրված Հաց բերողի հիշատակին». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
  34. «Առաջարկվում է օգոստոսի 9-ը նշել որպես «Հաց բերողի օր»». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  35. «Այսօր «մեր հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի ծննդյան օրն է». asekose.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]