Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան Չեխիա
RFERL primary brandmark.svg
Hagibor Rádio SE 2.jpg
Տեսակռադիոկայան
Հիմնադրված է1949
ՎայրՊրահա, Չեխիա
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ և Flag of the Czech Republic.svg Չեխիա[1]
Գլխավոր անձինքԴեյզի Սինդըլար (պրեզիդենտը սկսած Հունիսի 27-ից, 2020թ․).
Հրայր Թամրազյան
(հայկական ծառայության տնօրեն)
ՆախկինԱզատ Եվրոպա Ռադիոկայան
Ազատություն Ռադիոկայան
Կայքrferl.org(անգլ.)
Radio Free Europe/Radio Liberty Վիքիպահեստում

Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանը (անգլ․ Radio Free Europe/Radio Liberty (RFE/RL)) միջազգային լրատվական ծառայություն է։ Այն կազմվել է 1949թ․ հիմնադրված Ազատ Եվրոպա ռադիոկայանի (Radio Free Europe) և 1953թ․ հիմնադրված Ազատություն ռադիոկայանի (Radio Liberty) միացումից 1976թ․։ Այն ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների համաշխարհային հեռարձակման գործակալության կողմից՝ որպես մասնավոր դրամաշնորհառու։ Ըստ ԱՄՆ օրենսդրության, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը պարտավոր է փաստական, օբյեկտիվ և պրոֆեսիոնալ լրատվություն մատուցել իր լսարանին և ԱՄՆ Կառավարության ներկայացուցիչները իրավունք չունեն միջամտել ռադիոկայանի լուսաբանմանը։ Ռադիոկայանի առաքելությունն է նպաստել ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների կայացմանն ու առաջ մղել մարդու իրավունքները՝ հաղորդելով լրատվություն երկրներում, որտեղ ազատ մամուլն արգելված է կառավարության կողմից կամ ամբողջովին հաստատված չէ[2]։

Միջազգային ծածկույթը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպությունը գործում է 23 երկրներում՝ 27 լեզուներով։ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Հյուսիսային Կովկաս,Ռուսաստան, Տաջիկստան, Թաթարստան, Բաշկիրիա, Թուրքմենստան, Ուկրաինա, Ուզբեկստան, Բալկաններ, Հունգարիա, Ռումինիա, Բուլղարիա, Աֆղանստան, Իրան, Պակիստան ։ Նրա մեջ են մտնում նաև "Ներկա Ժամանակ" ռուսերեն հեռուստատեսությունև և տեղեկատվության ճշմարտացիությունը ստուգող Պոլիգրաֆ․ինֆո կայքը։ Միավորելով 600 լրագրողներ, 1,300 ֆրիլանսերներ և 21 տեղական բյուրոներ,​ Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանը խոշորագույն լրատվական կազմակերպություններից է. [3]

Հայկական ծառայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերեն լեզվով ծառայությունը հեռարձակվում է 1953 թվականի մարտի 18-ից։ Ռադիոկայանի երևանյան բյուրոն տեղակայված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մովսես Խորենացու փող., 15 շենք հասցեում։ Տնօրենն է Հրայր Թամրազյանը։ Աշխատակիցների թիվը տատանվում է 16-ից մինչև 50-ը սահմաններում։ [4]

Վարքականոնը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադիոկայանի լրագրողների և թղթակիցներից պարտավորվում են պահպանել ճշգրտություն, անկողմնակալություն, վերլուծություն, մեկնաբանություն և խմբագրականներ, չափավոր և հարգալից տոն, թարոզչությունից խուսափում, էթիկական բարձր չափանիշներ[5]։



Ծանոթագրություններ և նշումներ

  1. Aligned ISNI and Ringgold identifiers for institutions // Zenodo — 2017. — doi:10.5281/ZENODO.758080
  2. «Մեր մասին»։ Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան։ Վերցված է 2021-01-09 
  3. «RFE/RL Language Services» [Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի ծառայության լեզուները]։ Radio Free Europe/Radio Liberty։ Վերցված է 2021-01-09 
  4. «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի երևանյան բյուրո»։ Սփյուռ։ Վերցված է 2021-01-09 
  5. «Մեր մասին»։ Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան։ Վերցված է 2021-01-09 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի հայաստանյան բյուրոյի կայքը
  2. Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի գլխավոր կայքը