Գանձա (Նինոծմինդայի շրջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գանձա (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Գանձա | |||
վրաց.՝ განძანი | |||
Երկիր | Վրաստան | ||
Մարզ | Սամցխե-Ջավախք | ||
Շրջան | Նինոծմինդայի | ||
Համայնք | Նինոծմինդայի մունիցիպալիտետ | ||
ԲԾՄ | 2020 մ | ||
Պաշտոնական լեզու | վրացերեն | ||
Բնակչություն | 2558[1] մարդ (2014) | ||
Ազգային կազմ | Հայեր 99,8 % | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Գանձա (վրաց.՝ განძანი - Գանձանի), գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Նինոծմինդայի շրջանում։ Գտնվում է Փարվանա լճի հարավային ափին, Նինոծմինդա քաղաքից 22 կիլոմետր հեռավորության վրա։ Տարածքում է համանուն գետակը, որը հոսում է Ախալքալաքի սարահարթով և թափվում է Տուման֊գյոլ լիճը[2]։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գանձայում է ծնվել հայ բանաստեղծ Վահան Տերյանը, գյուղագիր Ջավախեցին։ Տերյանի հայրական տանը ներկայումս գործում է թանգարան։ 1966 թվականից, յուրաքանչյուր տարի բնակավայրում մեծ հանդիսավորությամբ անց են կացվում Տերյանական օրերը, որին մասնակցում են քաղաքական և մշակութային գործիչների պատվիրակություններ Հայաստանից և Վրաստանից[3]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային տարիներին գյուղում գործում էր յուղի-պանրի գործարան, կար կարի ֆաբրիկայի մասնաճյուղ։ Բնակիչներն զբաղվում են հացահատիկային բույսերի և կարտոֆիլի մշակությամբ, պտղաբուծությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ուներ երկու միջնակարգ դպրոց, գրադարան, մշակույթի տուն և հիվանդանոց։
Պատմական հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գանձայում և շրջակայքում պահպանվել են Սուրբ Հովհաննես մատուռը, Քյոռօղլու բերդը, Սուրբ Սարգիս կաթնաքարը, Սուրբ Կարապետ եկեղեցին (1859 թ.), Քանդած ժամը, XIX դարի կամուրջ և երկու այլ եկեղեցիներ, որոնցից մեկը հայկական է, իսկ մյուսը ասորական (XIII-XIV դարեր)։ Կառուցվել է Հայրենական Մեծ պատերազմում զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձան։ Սուրբ Կարապետ եկեղեցին կառուցվել է գյուղի բնակչության ջանքերով և մինչև հիմա համարվում է շրջանում նմանը չունեցող եկեղեցի,թե իր չափերով, թե ճարտարապետական կառուցվածքով։
Գյուղի բնակիչները գաղթել են 1830 թվականին՝ Էրզրումի վիլայեթից, Կարսից, Արդահանից և Սալմաստից։ Բնակչության հիմնական մասը սերում է Էրզրումի գավառի Կարճնկոց (Կռճնկոտ) գյուղից, որը ներկայումս գտնվում է Թուրքիայում և կոչվում է Եսիլովա։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մշակույթի տունը
-
ՍԲ. Կարապետ եկեղեցի
-
Գանձան և Փոքր Աբուլ սարը
-
Կամուրջ Թափարվան գետի վրա
-
Ասորական եկեղեցին
Հայտնի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 26 ივლისი 2016-ին.
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 787 — 992 էջ։
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նինա Հարությունյան, Վահան Տերյանի տուն-թանգարանը Արխիվացված 2012-03-04 Wayback Machine
- Գանձա գյուղի մասին RAA կայքում
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 685)։ |