Սուրբ Կարապետ եկեղեցի (Գանձա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Կարապետ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Կարապետ եկեղեցի (Գանձա)
| |
Եկեղեցի | |
---|---|
Տեղադրություն | Վրաստան Սամցխե-Ջավախք, Գանձա |
Աշխարհ | Գուգարք |
Երկիր | Վրաստան |
Պատմական երկիր | Ռուսական կայսրություն |
Կրոնադավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Պատմություն | |
Հիմնադիր(ներ) | Հոգևորական Գրիգոր |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | Կանգուն |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 19-րդ դար |
Կառուցման ավարտ | 1859 թ. |
Առանձնահատկություններ | |
Երկարություն | 19,10 մ |
Լայնություն | 12,73 մ |
41°21′05″ հս․ լ. 43°44′46″ ավ. ե.HGЯO |
Սուրբ Կարապետ եկեղեցի (Գանձա)[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Նինոծմինդայի շրջանումի Գանձա գյուղում, կառուցվել է 19-րդ դարում։
Գանձա գյուղի Սուրբ Կարապետ եկեղեցի հիմնադրվել է տեղացի հայերի աջակցությամբ և Գրիգոր քահանա (Վահան Տերյանի պապի) ղեկավարությամբ։
Եկեղեցու մասին առկա է հետևյալ նկարագրությունը․
Եկեղեցին քարաշեն, սրբատաշ քարերով կառուցված գմբեթավոր եկեղեցի է, նրա չափսերն են (19.10 x 12.73) մետր։
Կառուցվել է 1859 թվականին, եկեղեցին մշտապես գործել և ծառայել է համայնքի հոգևոր կարիքների համար։
Եկեղեցու հոգևոր կազմն է եղել ՝ Տեր-Զաքար Միքայելյանը, Գրիգոր Տեր-Ղազարյանը, Սուքիաս Տեր-Գրիգորյանը և Արիստակես Հովհաննիսյանը, որոնք քահանայագործել են 1860-1880-ական թվականները։
Սուրբ Կարապետ եկեղեցու մասին մշտապես հոգ են տարել և պարբերաբար վերանորոգել են, վերջին վերանորոգման աշխատանքներից է եղել 2008-2009 թվականներին, Գագիկ Ծառուկյան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, նաև 2015- 2016 թվականներին Գանձա գյուղի հայերի միջոցներով, վերանորոգվել է եկեղեցու տանիքը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Aleks_El_Dia. «ԳԱՆՁԱ - ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏ ԵԿԵՂԵՑԻ». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.
{{cite web}}
: Missing|author1=
(օգնություն)