Հեշտիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Էշտիա
վրաց.՝ ეშტია
Church near Eshtia village (10 May 2008 ).jpg
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄխարեՍամցխե-Ջավախք
ՄունիցիպալիտետՆինոծմինդայի մունիցիպալիտետ
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն1691[1] մարդ (2014)
Ազգային կազմՀայեր 98,9 %
Կրոնական կազմՀայ Կաթոլիկ եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Հեշտիա (Վրաստան)
Red pog.png
##Հեշտիա (Սամցխե-Ջավախեթի մարզ)
Red pog.png
##Հեշտիա (Նինոծմինդայի մունիցիպալիտետ)
Red pog.png

Հեշտիա (վրաց.՝ ეშტია), գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի Նինոծմինդայի մունիցիպալիտետում։

Հիմնադրվել է 1830 թվականին՝ Արևմտյան Հայաստանից եկած գաղթականների կողմից։ Ջավախքի ամենամեծ հայաբնակ գյուղերից մեկն է։ Գյուղում գործում է Սբ Աստվածամոր կաթոլիկ եկեղեցին (կառ. 1856 թ.)։ Ունի երկու միջնակարգ դպրոց մոտ 500 աշակերտով։ Գյուղի բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ։ 1987 թ. ուներ 3.630, սակայն այս թիվը վերջին տասնամյակների ընթացքում զգալիորեն նվազել է արտագաղթի պատճառով[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրել են հիմնականում Էրզրումի (Կարին) նահանգի Խնուս գավառի Քյուլլի գյուղից եղած գաղթականները, ինչպես նաև մոտ հիսուն ընտանիք Մշո, Սասունի, Ալաշկերտի, Սալմաստի, Կարսի գավառների գյուղերից։ Դրա պատճառ է հանդիսացել 1828-1829 թթ. Ռուս-թուրքական պատերազմից հետո ռուս գեներալ Պասկևիչի և Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու կողմից կազմակերպած գաղթը, որը թույլատրված էր Ադրիանոպոլիսի հայտնի պայմանագրով։ Գաղթականների այստեղ կանգ առնելու պատճառներն են եղել սառնորակ աղբյուրները, մոտիկից հոսող Փարվանա գետը և տարածքի նմանությունը իրենց թողած երկրին։ (Քյուլլին«որտեղից հիմնականում եկել էին գաղթականները, գտնվում է ծովի մակերևույթից 1800մ բարձրության վրա, Արաքս գետի ձախ ափին, Գայլ գետի հարևանությամբ, որի ջրերը գոյանում են Բինգյոլի աղբյուրների ջրերից։)

Հեշտիան թերևս մ.թ.ա. 2-րդ դարում հույն աստղագետ, աշխարհագետ Կլավդիոս Պտղոեմոսի կողմից կազմած քարտեզներԻ մեջ Շտեա բնակավայրն է։ Թեև Հեշտիա գյուղի տարածքը նախքան գաղթականների հաստատվելը բնակեցված չի եղել և հայտնի չէ, այն նախկինում եղել է բնակեցված, թե ոչ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հայտնի է իր սառնորակ աղբյուրներով, որոնցից են՝ Իրեք լալա, Խալաչ, Հոնոի, Պալ տգու, Ցվրդան աղբյուրները։

Հեշտիայում ծնվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014»։ საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური։ ნოემბერი 2014։ Վերցված է 26 ივლისი 2016 
  2. Նշված տեղում, էջ 29։