Jump to content

Ասփարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ասփարա
ასფარა
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄխարեՍամցխե-Ջավախք
ՄունիցիպալիտետՆինոծմինդայի
ՀամայնքՍամցխե-Ջավախեթի մարզ
Այլ անվանումներԱսպանա
ԲԾՄ2080 մ
Բնակչություն0[1] մարդ (2014)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունասփարեցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքaspara.ucoz.com
Ասփարա (Վրաստան)##
Ասփարա (Վրաստան)
Ասփարա (Սամցխե-Ջավախեթի մարզ)##
Ասփարա (Սամցխե-Ջավախեթի մարզ)

Ասփարան (վրաց.՝ ასფარა), գյուղ է Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի Նինոծմինդայի մունիցիպալիտետում։ Գտնվում է Փարվանա լճի ափին 2080 մետր բարձրության վրա։ Հեռավորությունը վարչկենտրոն Նինոծմինդայից կազմում է 40 կմ։ Համայնքին մոտակա հայաբնակ գյուղերն են՝ Նոր Խուլգումո՝ 4 կմ դեպի հյուսիս, Վլադիմիրովկա՝ 6 կմ դեպի հարավ, Ռոդիոնովկա՝ 17 կմ դեպի հյուսիս արևելք, Փոկա՝ 9 կմ դեպի հարավ արևմուտք։ Ըստ 2002 թվականի մարդահամարի բնակչությունը կազմել է 107[2] մարդ՝ ազգությամբ հայեր։ Լճից ոչ հեռու գտնվում է 12-13-րդ դդ. թվագրվող կիսաքանդ եկեղեցի։

Գյուղի պատմական անունն էր Ասպանա, սակայն այն վերանվանված է եղել և ստացել է Ափարա անվանումը։

Ասփարան նշանավոր է գյուղամիջի կիսավեր եկեղեցով։ Ուղղանկյունաձև հատակագծով, համակ սրբատաշ քարով կառուցված եկեղեցուց պահպանվել են միայն հյուսիսային ճակատն ու խորանի որոշ հատվածները։ Արտաքին չափերն են՝ 11,85 x 5,84 մ։ Եկեղեցու փլատակների մեջ ուշագրավ է գեղարվեստական մշակումով աչքի ընկնող լուսամուտներից մեկի շրջանակի բեկորը[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 26 ივლისი 2016-ին.
  2. «pop-stat.mashke.org». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 27-ին.
  3. Կարապետյան Ս. Ջավախք, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2006, էջ 82։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • მ. ბერიძე, ჯავახეთის ძეგლთა მდგომარეობა (სამეცნიერო ექსპედიციის ანგარიში, 1979წ.). ჯავახეთი. ისტორია და თანამედროვეობა. ახალციხე. 2002წ. გვ. 335-404. (վրաց.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 598