Ժդանովական (Վրաստան)
Jump to navigation
Jump to search
Գյուղ | ||||
---|---|---|---|---|
Ժդանովական | ||||
վրացերեն՝ ჟდანოვაკანი | ||||
Երկիր | ![]() | |||
Մխարե | Սամցխե-Ջավախք | |||
Մունիցիպալիտետ | Նինոծմինդայի մունիցիպալիտետ | |||
Բնակչություն | 393[1] մարդ (2014) | |||
Ազգային կազմ | հայեր 99,2 % | |||
Ժամային գոտի | UTC+4 | |||
|
Ժդանովական (վրացերեն՝ ჟდანოვაკანი), գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախք երկրամասի Նինոծմինդայի մունիցիպալիտետում։ Գտնվում է Նինոծմինդա քաղաքից 20 կմ հարավ-արևելք, Մադաթափա լճի ափին, Վրաստանի և Հայաստանի սահմանի մոտ` ծովի մակարդակից 2130 մ բարձրության վրա։
Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի տվյալներով, գյուղն ուներ 393 բնակիչ[1], հիմնականում հայեր (հայ-կաթոլիկներ): Գյուղն ունի միջնակարգ դպրոց, բուժկետ, ակումբ, գրադարան և անասնաբուժարան:
Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակիչների նախնիները 1830 թվականին Արևմտյան Հայաստանի Մշո գավառի Քյուլլի գյուղից գաղթել են Նինոծմինդայի Հեշտիա գյուղը, որտեղից էլ 1929 թվականին մի քանի ընտանիք տեղափոխվել և հիմնադրել են Ժդանովականը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014»։ საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური։ ნოემბერი 2014։ Վերցված է 26 ივლისი 2016
|