Մադաթափա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Մադաթափա
მადათაფა
Կոորդինատներ
Տեղագրություն Նինոծմինդայի շրջան, Վրաստան Վրաստան
Ավազանի մակերեսը 136 կմ²
Ծավալը 0,00966 կմ³
Ամենամեծ խորությունը 1,7 մ
Միջին խորությունը 1,5 մ
##Մադաթափա (Սամցխե-Ջավախեթի մարզ)
Red pog.svg

Մադաթափա (վրաց. მადათაფა), լիճ Վրաստանի Նինոծմինդայի շրջանում։ Գտնվում է Ջավախքի բարձրավանդակի հարավ-արևելյան հատվածում[1], Հայաստանի սահմանից ոչ շատ հեռու, ծովի մակարդակից 2108 մ բարձրության վրա[2]։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լճի մակերեսը՝ 8,78 կմ² է, ջրի ծավալը՝ 9,66 մլն մ³[1], միջին խորությունը՝ 1,5 մ, իսկ առավելագույն խորությունը՝ 1,7 մ է։ Ջրահավաք ավազանի մակերեսը 136 կմ² է[1], որը ծածկված է ալպյան և ենթալպյան բուսականությամբ։ Լճափը ցածրադիր է և ծածկված է ջրային բուսականությամբ։ Լիճը սնվում է ստորգետնյա ջրերից, անձրևաջրերից և ձյան հալոցքից, որից առաջացած գետակները սկիզբ են առնում Ջավախքի լեռներից[1]։ Գարնանը ջրի մակարդակը բարձրանում է, իսկ ձմռանը ցածրանում։ Լճից սկիզբ առնող գետի և դուրս բխող ստորգետնյա ջրերի պատճառով լճի մակարդակը կտրուկ փոփոխվում է[2]։

Ջրի ջերմաստիճանը ամռանը հասնում է 17-18 °C, իսկ ձմռանը լիճը մինչև հատակը սառցակալում է։ Լճի ջուրը թեթևակի հանքայնացված է[2]։

Լիճը տնտեսական նշանակություն չունի, քանի որ բացակայում են ձկնատեսակները։ Ամռանը նկատվում է ջրլող թռչունների առատություն։ Լճի ափին գտնվում են Եֆրեմովկա, Ժդանովական և Սամեբա գյուղերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]