Մեծ Արագյալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մեծ Արագյալ գյուղն ընկած է Ջավախք լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում, Թափարվան գետի ձախ ափին, հարթության վրա, շրջկենտրոնից 7 կիլոմետր հեռու։ 1903 թ. ծխերի թիվը 80 էր, բնակչության թվաքանակը եղել է 149 մարդ։ Մինչև հայ գաղթակաների բնակության հաստատելը, մեծ Արագյալում շուրջ 300 տարի ապրելիս են եղել սունի հավատին պատկանող մուսուլման թուրքեր։

1840 թվականից հիշատակվում է գյուղի փայտաշեն եկեղեցին, որից հետո գյուղացիները իրենց միջոցներով կառուցում են մի քարաշեն եկեղեցի, տալով նրան Սուրբ խաչ անունը։ Դեռ այսօր էլ այդ եկեղեցին գոյություն ունի, բայց չի գործում։ 1986 թ. նախաձեռնությամբ ու Ա. Արիստեկամյանի միջոցներով կառուցվել է մի գողտրիկ մատուռ։ Մեծ Արագյալում ու նրա շրջակայքում այլ սրբավայրեր չկան։ Գյուղի տարածքը հարուստ է սառն ու զուլալ աղբյուրներով։ Դրանցից են Սեյրանեց, Սանոսենց, Քարաղբյուր և այլն։ Մեծ Արագյալում աղբյուրներ վերանորոգողի և բարեկարգողի անուն է վաստակել Արշալույս Ղազարի Հակոբյանը և Բաբկեն Պոզոյանը։

Արագյալի բնակչությունը գաղթել են Էրզրումի նահանգի Բրդոնք գյուղից։ Մեծ Արագյալից է նաև գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը, որի անվամբ են կոչել նաև Մեծ Արագյալի միջնակարգ դպրոցը։

Երբ 1829 թ սեպտեմբերի 2-ի Ադրինապոլսի հաշտության պայմանագրից հետո հայտնի դարձավ, որ Էրզումի գավառը ևս մտնում է Թուրքիայի կազմի մեջ։ Բրդոնք գյուղն ընկած է Սերչիմ և Շոհալու կիրճերի միջև, մի այգեշատ ու գեղեցիկ ձորակի մեջ։ Այն բրդոքցիները, որոնք չգաղթեցին ու մնացին տեղում,1915 թ. մեծ եղեռնի ժամանակ տեղահանվեցին 25 հազար հայերի, թվում կոտրվեցին Կամախի ամենակուլ կիրճում Խալիլ բեյի և նրա մարդասպանների ձեռքով։ 1830 թ. մայիս։ Թուրքիայի լեռներով մի քարավան էր շարժվում։ Այն հիմնականում կազմված էր Բրդոնք գյուղի բնակիչներից։ Քարավանի մեջ էր նաև Մանաս տոհմապետի գերդաստանը և գաղթի քարավանի փրկությունն ապահով տեղ հասնելու ամբողջ հոգսը փոքրիկ զորախմբի վրա էր։