Քննարկում:Մեծ Արագյալ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կա երկու հոդված նույն գյուղի մասին` Մեծ Արագյալ և Մեծ Առաքել անուններով: Հետաքրքիր է, որ այդ գյուղը բոլոր քարտեզներում և տպագիր գրքերում (և հանրագիտարանում) նշված է որպես Մեծ Արագյալ, իսկ Մեծ Առաքել անվանումը ոչ մի տեղ չեմ հանդիպել: Ի՞նչ աղբյուրից է վերցված այդ անվանումը: Ինձ ծանոթ բոլոր աղբյուրներում գյուղը կոչվում է Փոքր Արագյալ, ի տարբերություն Մեծ Արագյալի: Իսկ իրավունք ունե՞նք մենք փոխել գյուղի` Վրաստանի կողմից ընդունված պաշտոնական անվանումը կամ հայերենում արմատացած անվանումը: Ճիշտ է, վրացերենում այն կարդացվում է Առաքալի կամ Արաքալի (հարց, արդյո՞ք դա Առաքել անունից է), բայց մեր գրավոր և բանավոր լեզվում արդեն իսկ քարացել է Արագյալ ձևը:--Որոտ (քննարկում) 09:26, 2 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Որոտ ջան, խնդրում եմ նման դեպքերում 1.քննարկման սկզբում տալ հղումներ հոդվածներին, այսինքն Մեծ Արագյալ և Մեծ Առաքել, 2.հրավիտել քննարկման հոդվածի հեղինակին։ - Kareyac (քննարկում) 13:50, 2 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Շատ բարի, հարգելի Kareyac: Որքան հասկացա, հոդվածի հեղինակը Pandukht-ն է: Հարգելի Pandukht, խնդրում եմ պատասխանել վերը նշված հարցին: Ջավախքի գյուղերի մասին հոդվածներում իսկական շիլաշփոթ է տիրում, որը դժվարացնում է այդ հոդվածների բարելավման, վիքիֆիկացման և լրացումներ կատարելու աշխատանքը: Այդ գյուղերի ներկայացուցիչներից ամեն մեկը փորձել է գրել իր գյուղի մասին, հաղորդելով տեղեկություններ, որոնք բացի այն, որ անաղբյուր են, նաև շարադրված են ոչ գրագետ ձևով: Ինձ համար հիմա կարևոր է գոնե պարզել Վիքիպեդիայի հիմնական մասնակիցների կողմից խմբագրված տեղեկությունների իսկությունը: Դրանցից մեկը վերաբերում է Ձեր կողմից շարադրված Մեծ Առաքել և Փոքր Առաքել գյուղերին: Նախապես շնորհակալություն:--Որոտ (քննարկում) 23:02, 2 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի Որոտ, հիմա դժվարանում եմ որևէ բան ասեմ, քանի որ այդ հոդվածը գրել եմ յոթ տարի առաջ, բայց եթե այդ անվանումն եմ գրել, ուրեմն եղել են աղբյուրներ: Բացի այդ, իմ կարծիքով, բնակավայրերը պետք է անվանվեն ոչ թե այդ հայկական երկրամասը ժամանակավորապես գրաված պետության պաշտոնական անվանահամակարգին համաձայն, այլ մեր՝ հայկական, հայերեն, քանի որ սա Հայերեն Վիքիպեդիան է, ու ոչ թե աղավաղված, օտար լեզվի «մսաղացը» անցած տարբերակները, այլ բնօրինակները, այսինք տվյալ դեպքում՝ Մեծ Առաքել, այլ դեպքերում՝ Մարաշ, այլ ոչ թե Ղահրամանմարաշ, Գանձակ, այլ ոչ թե Գյանջա, Պարտավ, այլ ոչ թե Բարդա, Ցոլակերտ, այլ ոչ թե Իգդիր: Եթե դնենք բոլոր վերահումները, ինչը չի անում Հայերեն Վիքիպեդիայի մասնակիցների 80%-ը, ապա որևէ խնդիր չի առաջանա:--Pandukht (քննարկում) 15:34, 3 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի Pandukht, ես կողմնակից եմ, որ աշխարհի բոլոր հայաբնակ գյուղերն ունենան հայկական անվանումներ և միայն ուրախ կլինեմ դրա համար: Գանձակի կամ Պարտավի դեպքում մենք ունենք հազարավոր աղբյուրներ և դրանք անհերքելի փաստեր են: Իսկ ինչ վերաբերում է այս երկու գյուղերին, ես պարզապես աղբյուր չեմ գտնում և որպեսզի տպավորություն չստեղծվի, որ այդ անվանումները հնարել է Վիքիպեդիայի հոդվածագիրը, մենք կարող ենք գյուղը ներկայացնել առայժմ հայտնի անվանումով, իսկ հոդվածում` փակագծերում նշել նաև Ձեր ներկայացրած տարբերակը, որպեսզի երկու անվանումներն էլ երևան հոդվածում և ընթերցողն հասկանա, որ Մեծ Առաքելը դա նույն Մեծ Արագյալն է: Ինձ թվում է, համաձայն կլինեք:--Որոտ (քննարկում) 21:09, 3 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Ես դեմ չեմ: Աղբյուրի վերաբերյալ՝ կփորձեմ ճշտեմ, միգուցե գտնեմ այն, որից ես ժամանակին օգտվել եմ, և կտեղադրեմ այստեղ:--Pandukht (քննարկում) 21:12, 3 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի Pandukht, նշեմ, որ ես նույնպես, գյուղի անվանումը որոնում եմ հին արխիվային հայերեն և ռուսերեն փաստաթղթերում ևս, սակայն դեռևս հաջողության չեմ հասել, եթե գտնեմ այն, Ձեզ տեղյակ կպահեմ: Կփորձեմ նաև կապ հաստատել այդ գյուղում ապրող իմ ուսանողական ընկերոջ հետ, գուցե գյուղացիները լսած լինեն այդ անվանումը: Սակայն դա կարող է մի քիչ երկարել, քանի որ հեռախոսահամարը հավանաբար կորցրել եմ:--Որոտ (քննարկում) 21:23, 3 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Շատ լավ, հարգելի [[Մասնակից:Որոտ|Որոտ]: Ի դեպ, խորհրդային 100k--k38-103 քարտեզի վրա գյուղերը կոչվում են Դիդի Արաքալի և Պատարա Արաքալի: --Pandukht (քննարկում) 09:20, 4 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի Pandukht, գյուղերի նախանվանումները, ինչպիսիք են դիդի-մեծ, պատարա-փոքր, զեմո-վերին, քվեմո-ստորին (ներքին) և այլն, մենք կարող ենք թարգմանել (չնայած դա էլ ճիշտ չէ), սակայն չենք կարող թարգմանել գյուղերի բուն անվանումը, քանի որ հատուկ անունները (քաղաքների, գյուղերի, գետերի, ծովերի և վերջապես մարդկանց անունները) ընդունված չէ թարգմանել (ողջ աշխարհում): Ինչ վերաբերում է Արաքալի անվանումին, դա ես նշել էի ամենասկզբում: Ինձ մնացել է ստուգել ռուսերեն լեզվով 1915-1921 թվականներին` Ջավախքի գյուղերի մասին պատմող գիրքը: Հարգանքներով--Որոտ (քննարկում) 18:51, 5 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի Pandukht, հսկայական քանակի գրականություն և քարտեզներ ուսումնասիրելուց հետո, ինձ այդպես էլ չհաջողվեց գտնել Առաքել անունը: Հայերեն բոլոր գրքերում և քարտեզներում գրված է Արագյալ, ռուսերենում` մեծամասամբ կամ վրացական կամ հայկական տարբերակներով է նշված` Արաքալի (Аракали, Арагали, Арагли, Арагол, նույնիսկ Аракяли): Ինձ թվում է ռուսերենում այս գյուղի անվան վրա հիմնվելը անհիմն է: Վերջապես, ինձ հաջողվեց հեռախոսակապ հաստատել գյուղում ապրող իմ ծանոթի` Լևոնի հետ: Նրա միջոցով հարցում արեցի վեց հոգուց: Գյուղացիներն իրենց գյուղն անվանում են Արագյալ (իրենց բարբառով այն հնչում է Արաքյալ կամ Արաքիալ): Միայն մեկ հոգի էր ծանոթ Առաքել անվանումին և պնդում էր, որ դա ճիշտ տարբերակն է: Երբ հարցրի` թե որտեղից գիտի, մատնանշեց Վիքիպեդիան: Դա լավ է, որ մարդիկ վստահում են Վիքիպեդիային, ուստի մենք պարտավոր ենք մատուցել հավաստի տվյալներ: Եվ այսպես, ես ցանկանում եմ լսել նաև այլ կարծիքներ, գյուղի անվանման հետ կապված: Ինձ թվում է, այս բազմազան գրականության մեջ, եթե գտնվի թեկուզ մեկ աղբյուր Առաքել ձևով, դա արդեն ոչինչ չի կարող նշանակել: Ինձ թվում է կհամաձայնվեք ինձ հետ:--Որոտ (քննարկում) 08:10, 7 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]