Վիկտոր Հակոբի Հովսեփյան (սեպտեմբերի 4, 1947, գյուղ Հեշտիա, Վրաստանի Բոգդանովկայի (այժմ՝ Նինոծմինդա) շրջանում - օգոստոսի 27, 1996, գյուղ Հեշտիա), հայ բանաստեղծ, արձակագիր, մանկավարժ։ ԽՍՀՄ Գրողների միության անդամ (1981), Վրաստանի և Հայաստանի Գրողների միությունների անդամ (1991)։
Վիկտոր Հովսեփյանը ծնվել է Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում Հակոբ Հովսեփյանի և Մարիամ Գրաբսկայի (լեհ կոմս Ալեքսանդր Գրաբսկու թոռնուհին է) ընտանիքում։ Ավարտել է Հեշտիայի միջնակարգ դպրոցը, 1973 թվականին՝ Վանաձորի հեռակա մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1973-1996 թվականներին դասավանդել է հայրենի գյուղում։ Հեղինակ է 16 չափածո և արձակ ժողովածուների։ Ստեղծագործությունները թարգմանվել են վրացերեն, ռուսերեն, գերմաներեն, ուզբեկերեն։ Հովսեփյանը վրացերենից թարգմանել է Տերենտի Գրանելուն, գերմաներենից՝ Ռայներ Մարիա Ռիլկեին, ռուսերենից Իննոկենտի Անենսկուն և ուրիշների[2]։
Виктор Овсепян, «Меланхоличный день» (Մելանխոլիկ օր), բանաստեղծություններ, հայերենից ռուսերեն թարգմանությունը՝ Գլան Օնանյանի, Գենադի Գրիգորևի, Նիկոլայ Ալեշկովի, «Արշալույս», Նինոծմինդա, 1993։
Տերենտի Գրանելի, «Բանաստեղծություններ», վրացերենից հայերեն թարգմանությունը՝ Վիկտոր Հովսեփյանի, «Մերանի», Թբիլիսի, 2007։
"დიალოგი პოეზიის ენით" - «Երկխոսություն քնարերգության լեզվով», Վիկտոր Հովսեփյան, բանաստեղծություններ, հայերենից վրացերեն թարգմանությունը՝ Գիվի Շահնազարի, Մաղվալա Գոնաշվիլու։ Տերենտի Գրանելի, բանաստեղծություններ, վրացերենից հայերեն թարգմանությունը՝ Վիկտոր Հովսեփյանի, «Մերանի», Թբիլիսի, 2020։
↑«Վիկտոր Հովսեփյան». 2012 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։