Գայլ գետ
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գայլ (այլ կիրառումներ)
| Գայլ գետ | |
|---|---|
| Բնութագիր | |
| Երկարություն | 356 կմ |
| Ավազանի մակերես | 10 600 կմ² |
| Գետաբերանի տեղակայում | Իրիս |
| Կոորդինատներ | |
| Տեղակայում | |
| Հոսող հոսքեր | Աղկիջուր, Գարահիսար, Ակշեհրսու և Աղսու |
| Երկիր | |
| Երկրամաս | Էրզինջանի մարզ |
Գայլ գետ, գետ Հայկական լեռնաշխարհում՝ Սև ծովի ավազանում, Իրիսի (Եշիլ Իրմակ) աջ վտակը։
Անվանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբեր ժամանակներում գետը կոչվել է Գելգիդ, Գելգիտչայ, Թերմոդոն, Թերմոնդոնտ, Լիգոս, Լիկ, Լիկոս, Լյուկոս, Կելկիդ, Կելկիթ, Կելկիտ, Կելկիտչայ, Կերեմելի, Քելքիթ, Քելկիտ գետ անուններով։ Հունարեն «լիկոս» նշանակում է գայլ։
Բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկարությունը 330 կմ է։ Սկիզբ է առնում Արևելապոնտական լեռների Գյումուշխանեի լեռնաշղթայի արևելյան լանջերից՝ մոտ 1500 մ բարձրությունից և գրեթե շարունակ հոսում է արևմուտք։ Սնումը ձնաանձրևային է, վարարումը՝ մայիսին։ Խոշոր վտակը Կարահիսարն է։ Հոսում է պատմական Փոքր Հայքի տարածքով՝ ոռոգելով տարածքի զգալի մասը[1]։ Գետի ափին է գտնվում Գարահիսար քաղաքը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 147 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 811 — 992 էջ։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 677)։ |