Գայլ (այլ կիրառումներ)
Արտաքին տեսք
Գայլ, կարող է վերաբերել՝
- Գայլ - կաթնասունների դասի շնազգիների (Canidae) ընտանիքի ցեղ։ Գայլի էգը կոչվում է ճույռ։ Գայլերն ապրում են ոհմակներով։ Որսին մասնակցում են թե որձերը, թե ճույռերը։
- Գայլ - հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն գայլ բառից։
- Գայլ - համաստեղություն հարավային երկնքում։ Գայլը 2-րդ դարում Պտղոմեոսի նշած 48 համաստեղություններից մեկն է եղել, և ժամանակակից 88 համաստեղություններից մեկն է համարվում։ Դա գտնվում է Կենտավր և Կարիճ համաստեղությունների միջև։
- Գայլ - գետ Հայկական լեռնաշխարհում՝ Սև ծովի ավազանում, Իրիսի (Եշիլ Իրմակ) աջ վտակը։ Երկարությունը 330 կմ է։ Սկիզբ է առնում Արևելապոնտական լեռների Գյումուշխանե լեռնաշղթայի արևելյան լանջերից՝ մոտ 1500 մ բարձրությունից։
- Գայլ - գետ Տիգրիսի ավազանում։ Երբեմն այդպես է կոչվել Տիգրիսի ակունքներից մեկի՝ Արղանասու գետի միջին հոսանքը։
- Գայլ - գետ Եփրատի ավազանում, Արածանիի աջակողմյան վտակը։
- Գայլ - գետ Վանա լճի ավազանում։ Սկիզբ է առնում Վարագա լեռան լանջից և լճի մեջ է թափվում Վան քաղաքի մոտ։ Ըստ ավանդության առաջներում այս գետի ջրով ծածկված է եղել Վան քաղաքի շրջակայքը՝ լճից սկսած մինչև Վարագա լեռը։
- Գայլ - գետ Սև ծովի ավազանում։
Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։ |