Գայլ (այլ կիրառումներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գայլ, կարող է վերաբերել՝

  • Գայլ - կաթնասունների դասի շնազգիների (Canidae) ընտանիքի ցեղ։ Գայլի էգը կոչվում է ճույռ։ Գայլերն ապրում են ոհմակներով։ Որսին մասնակցում են թե որձերը, թե ճույռերը։
  • Գայլ - հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն գայլ բառից։
  • Գայլ - համաստեղություն հարավային երկնքում։ Գայլը 2-րդ դարում Պտղոմեոսի նշած 48 համաստեղություններից մեկն է եղել, և ժամանակակից 88 համաստեղություններից մեկն է համարվում։ Դա գտնվում է Կենտավր և Կարիճ համաստեղությունների միջև։
  • Գայլ - գետ Հայկական լեռնաշխարհում՝ Սև ծովի ավազանում, Իրիսի (Եշիլ Իրմակ) աջ վտակը։ Երկարությունը 330 կմ է։ Սկիզբ է առնում Արևելապոնտական լեռների Գյումուշխանե լեռնաշղթայի արևելյան լանջերից՝ մոտ 1500 մ բարձրությունից։
  • Գայլ - գետ Տիգրիսի ավազանում։ Երբեմն այդպես է կոչվել Տիգրիսի ակունքներից մեկի՝ Արղանասու գետի միջին հոսանքը։
  • Գայլ - գետ Եփրատի ավազանում, Արածանիի աջակողմյան վտակը։
  • Գայլ - գետ Վանա լճի ավազանում։ Սկիզբ է առնում Վարագա լեռան լանջից և լճի մեջ է թափվում Վան քաղաքի մոտ։ Ըստ ավանդության առաջներում այս գետի ջրով ծածկված է եղել Վան քաղաքի շրջակայքը՝ լճից սկսած մինչև Վարագա լեռը։
  • Գայլ - գետ Սև ծովի ավազանում։