Jump to content

Գայլ (գետ, Սև ծովի ավազան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գայլ (այլ կիրառումներ)
Գայլ
Բնութագիր
Երկարություն330
ԱվազանՍև ծովի ավազան

Գայլ (Գելգիդ, Գելգիտչայ, Թերմոդոն, Թերմոնդոնտ, Լիգոս, Լիկ, Լիկոս, Լյուկոս, Կելկիդ, Կելկիթ, Կելկիտ, Կելկիտչայ, Կերեմելի, Քելքիթ, Քելկիտ), գետ Սև ծովի ավազանում։ Հունարեն «լիկոս» նշանակում է գայլ։

Հոսում է Անտիպոնտական լեռներից, Գյումուշխանե լեռնաշղթայի հարավային լանջերից և գրեթե շարունակ հոսում է արևմուտք՝ աջ կողմից թափվելով պատմական Իրիս գետը։ Երկարությունը մոտ 330 կմ է։ Սնվում է ձնահյուսային հալոցքաջրերից։ Ամենամեծ վտակը Գարահիսար գետն է։ Ամբողջությամբ հոսում է պատմական Փոքր Հայքի տարածքով՝ ոռոգելով Աշխարհօվա դաշտի զգալի մասը։ Գետի ափին է գտնվում Գարահիսար քաղաքը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 811 — 992 էջ։