Գյուղագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփան Տեր-Ավետիքյան

Գյուղատնտեսություն, գրական հոսանք։ Ձևավորվել է հայ իրականության մեջ 1870-ական թվականներին և գոյատևել մինչև 1910-ական թվականները։ Գյուղատնտեսությունն իր վրա էր կրում հասարակական տարբեր հոսանքների գաղափարական ազդևցությունը, բայց հիմնականում կապված էր նարոդնիկական շարժման հետ։ Գրողների այդ խմբի հասարակական կոչումը գյուղի այսես կոչված սոցիալական վերափոխումն էր 1870-ական թվականներին սկսած նրանք մեկնում էին գյուղ և, բացի հանրային լուսավորության հարցերից, զբաղվում համայնքի տնտեսական և իրավական գործերով։ Մոտիկից ճանաչելով գյուղական իրականությունը՝ նրանք փորձում էին վեր հանել գյուղացու ճակատագիրը, պատմում «գյուղը քայքայող սոցիալական հակասությունների» մասին։

Գյուղատնտեսությույան ներկայացուցիչներից են համարվում Առաքել Արարատյանը, Գ․ Պապյանը, Սանդալը, Ազարիա Ադելյանը, Գաբրիել Բաբկենցը, Սողոմոն Մելիք-Շահնազարյանցը, Նիկողայոս Մամիկոնյանը, Տ․ Մալխասյանը, Անուշավան Աբովյանը, Արշակ Շահնազարյանը, Ստեփան Տեր-Ավետիքյանը, Ջավախեցին, Արտաշես Քալանթարը, Տ․ Առաքելյանը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 116