Սանդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սանդալ (այլ կիրառումներ)
Սանդալ
Ծնվել էհուլիսի 5, 1859(1859-07-05)
ԾննդավայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 9, 1922(1922-07-09) (63 տարեկան)
Մահվան վայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ
ԿրթությունՆերսիսյան դպրոց
Մասնագիտությունմանկավարժ

Սանդալ (Ալեքսանդր Պողոսի Պետրոսյան, հուլիսի 5, 1859(1859-07-05), Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հուլիսի 9, 1922(1922-07-09), Թիֆլիս, ԱԽՖՍՀ), հայ գյուղագիր, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1880 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, մեկ տարի ուսուցչություն արել Մուշի Առաքելոց վանքում։ Թիֆլիսում հարել է նարոդնիկական խմբակի։ 1880-ական թթ․ ուսուցիչ է եղել Գանձակում, Բաքվում, Միջին Ասիայում և այլուր, 90-ական թթ․՝ պաշտոնավարել Մոսկվայի և Պետերբուրգի երկաթուղային վարչություններում, 1890-ական թթ․ վերջին՝ վերադարձել Թիֆլիս։ Մեծ չէ Սանդալի գրական ժառանգությունը։ Բացի «Վիշապ» (պատկեր տաճկահայ պանդուխտ մշակների կյանքից) (1884) գրքից և «Փոքրիկ աստղ» (1892) վեպից, 1880-1890-ական թվականներին Սանդալը մամուլում տպագրել է հոդվածներ ու փոխադրություններ։ Դաժան է գյուղագրի պատկերած իրականությունը, սակայն միամիտ ու վերացական են դրանից դուրս գալու նրա մատնանշած ուղիները, փոխօգնության ընկերությունների հիմնում, լուսավորական աշխատանք, հարստահարիչների սանձահարում, դպրոցական ուսուցման բովանդակության ու ձևի կատարելագործում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AV Production - Սանդալ». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 177