Ազարիա Ադելյան
Ազարիա Ադելյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 17, 1871[1][2] |
Ծննդավայր | Մեղրի[1][2] |
Վախճանվել է | նոյեմբերի 9, 1903[1][2] (32 տարեկան) |
Վախճանի վայր | Նախիջևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] |
Մասնագիտություն | գրող |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Բաքվի ռեալական ուսումնարան[1] և Ռիգայի տեխնիկական համալսարան (1901)[1] |
Ազարիա Ադելյան Վիքիդարանում |
Ազարիա Մարտիրոսի Ադելյան (Դանիելյան) (հունիսի 17, 1871[1][2], Մեղրի[1][2] - նոյեմբերի 9, 1903[1][2], Նախիջևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]), հայ գրող, գյուղագիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է հունիսի 17-ին, Մեղրիում։ Սովորել է Բաքվի ռեալական ուսումնարանում, ավարտել Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական ֆակուլտետը (1901)։ Ուսանողական տարիներին մտերմացել է Ստեփան Շահումյանի հետ, ընդգրկվել «Թեորետիկ» մարքսիստական խմբակում։
Ազարիայի պատմվածքներում («Ներհակ Առաքելը», «Նրա ցավը», «Հիվանդոտ խիղճը», «Երկու կրակի մեջ») և վիպակներում («Տգիտության զոհեր», «Սկեսուր») պատկերված են 19-րդ դարի 70-90-ական թվականների հայ գյուղի սոցիալական ներհակությունները[3]։ Նարոդնիկական գաղափարների ազդեցությամբ Ազարիան տարվել է մտավորականության գյուղափրկչական-լուսավորական ծրագրերով, բայց որպես ռեալիստ հանգել է այդ ճանապարհով գյուղը վերափոխելու անհնարինությանը։ Ազարիան գյուղական սպառողական առաջին կոպերատիվի կազմակերպիչներից է Հայաստանում (Մեղրի, 1901)[4][5]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահացել է նոյեմբերի 9-ին, Նախիջևանում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ներհակ Առաքելը, պատմվածք։
- Նրա ցավը, պատմվածք։
- Երկու կրակի մեջ, պատմվածք։
- Տգիտության զոհեր, վիպակ։
- Սկեսուր, վիպակ։
- Երկերի ժողովածու, Երևան, 1950։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ «Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/569 — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2019 թ․ մայիսի 19-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ «Zarkfoundation - Ազարիա Ադելյան». zarkfoundation.com.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դանիելյան, Սուրեն (1964). Ազարիա Ադելյան. HSSṚ GA hratarakchʻutʻyun. էջ 162.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 70)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազարիա Ադելյան» հոդվածին։ |
|