Նիկողայոս Մամիկոնյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նիկողայոս Մամիկոնյան արմտ. հայ.՝ Նիկողայոս Յովհաննէսի Մամիկոնեան | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 11, 1860[1] |
| Ծննդավայր | Գալաց, Ռումինիա[1] |
| Վախճանվել է | սեպտեմբերի 19, 1937[1] (76 տարեկան) |
| Վախճանի վայր | Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
| Մասնագիտություն | գրող |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Օդեսայի ազգային համալսարան (1888)[1] |
| Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
| Նիկողայոս Մամիկոնյան Վիքիդարանում | |
Նիկողայոս Հովհաննեսի Մամիկոնյան (դեկտեմբերի 11, 1860[1], Գալաց, Ռումինիա[1] - սեպտեմբերի 19, 1937[1], Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ արձակագիր, գյուղագիր, իրավաբան, բառարանագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Գանձակում։ Իրավաբանական բարձրագույն կրթություն է ստացել Օդեսայում։ Այնուհետև մոտ 30 տարի որպես երդվյալ հավատարմատար աշխատել է Գանձակում։ 1917 թվականին տեղափոխվել է Թիֆլիս։ Նրա «Վիշապը» վիպակը նվիրված է Գետաբեկի պղնձահանքերի բանվորների կյանքին։ Մահացել է Կիրովաբադում։
Ն. Մամիկոնյանի երկերի մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հազարից մեկը, Թիֆլիս, 1893, 254 էջ։
- Չհասություն (վեպ), Թիֆլիս, տպարան Կ. Մարտիրոսյանի, 1898, 174 էջ։
- Վիշապ (վիպակ), Թիֆլիս, 1908, 40 էջ։
- Ռուս-հայերեն բառարան երկաթուղային տերմինների (հեղինակակիցներ Ստ. Մալխասյանց, Ն. Տեր-Միքայելյան), Թիֆլիս, 1925, 170 էջ։
- Հայ-ռուսերեն բառարան երկաթուղային տերմինների (հեղինակակիցներ Ստ. Մալխասյանց, Ն. Տեր-Միքայելյան), Թիֆլիս, 1925, 149 էջ։
- Հայ գյուղագիրներ (ժողովածուի մեջ տպագրված են Նիկողայոս Մամիկոնյանի լուսանկարը, համառոտ կենսագրությունը, հատվածներ «Հազարից մեկը» վեպից, «Վիշապը» վիպակը), Երևան, Հայպետհրատ, 1950, 578 էջ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 359.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիկողայոս Մամիկոնյան Արխիվացված 2022-05-02 Wayback Machine
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկողայոս Մամիկոնյան» հոդվածին։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 192)։ |
Կատեգորիաներ:
- Դեկտեմբերի 11 ծնունդներ
- 1860 ծնունդներ
- Գալաց քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 19 մահեր
- 1937 մահեր
- Գանձակ քաղաքում մահացածներ
- Օդեսայի համալսարանի շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 19-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- Հայ բառարանագիրներ
- Հայ գյուղագիրներ
- Հայ իրավաբաններ
- Մամիկոնյաններ