Օդեսայի համալսարան
Օդեսայի համալսարան ռուս.՝ Одесский национальный университет имени И. И. Мечникова | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | համալսարան, imperial university of the Russian Empire? և ազատ հասանելիության հրատարակություն |
Հիմնադրված է | մայիսի 13, 1865 |
Անվանված է | Իլյա Մեչնիկով |
Ռեկտոր | Q20021035?, Fyodor Leontovich?, Nikolai A. Golovkinsky?, Semen Yaroshenko?, Q28701865?, Q4521705?, Aleksey Derevitskiy?, Q28789223?, Sergey Levashov?, Q28797655? և Aleksandr Pavlovich Dobroklonskiĭ? |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Պարգևներ | |
Կայք | onu.edu.ua |
![]() |
Օդեսայի Իլյա Մեչնիկովի անվան ազգային համալսարան (ուկրաիներեն՝ Одеський національний університет імені І. І. Мечникова, ռուս.՝ Одесский национальный университет имени И. И. Мечникова), Ուկրաինայի Օդեսա քաղաքում տեղակայված համալսարան։ Համարվում է երկրի ամենամեծ համալսարաններից մեկը։ Անվանվել է ի պատիվ ռուս գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1908) Իլյա Մեչնիկովի։ Մինչև հեղափոխությունը հայտնի է եղել որպես Նովոռոսիյսկի կայսերական համալսարան, խորհրդային ժամանակաշրջանում՝ Օդեսայի Ի. Մեչնիկովի անվան պետական համալսարան։ Ամենահին համալսարանն է Ուկրաինայի հարավում։
Հիմնադրման օրից համալսարանն առաջատար դիրք է զբաղեցնում է կրթական համակարգի ձևավորման, Ուկրաինայի մշակույթի գիտահետազոտական զարգացման գործընթացներում։ Կիևի, Խարկովի և Լվովի համալսարանների հետ միասին այն համարվում է Ուկրաինայի հնագույն համալսարաններից։ Ըստ Scopus-ի ցուցանիշների՝ համալսարանն ուկրաինական բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում զբաղեցնում է 4-րդ տեղը[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալսարանը հիմնադրվել է 1865 թվականին Ալեքսանդր II կայսեր հրամանով։

1865 թվականի մայիսի 1-ին (13) Ռիշելևսկի լիցեյը վերափոխվել է Նովոռոսիյսկի կայսերական համալսարանի[3], որի առաջին ռեկտորն է դարձել Խարկովի կայսերական համալսարանի մեխանիկայի նախկին պրոֆեսոր Իվան Սոկոլովը (1812-1873)։ Մինչև 1917 թվականը Նովոռոսիյսկի համալսարանն ունեցել է 6000 շրջանավարտ։
Ռուսաստանի հարավում բարձրագույն կրթության պատմությունը անքակտելիորեն կապված է համալսարանի գործունեության հետ։ Ուկրաինայի հարավում գտնվող բարձրագույն ուսումնական հաստատությունների զգալի մասն ստեղծվել են համալսարանի ֆակուլտետների հիման վրա (Օդեսայի պետական բժշկական համալսարան, Օդեսայի պետական տնտեսագիտական համալսարանի)։
1933 թվականին ստացել է Օդեսայի համալսարան անվանումը[4]։ Այն Ուկրաինայի միակ ԲՈՒՀ-ն է, որ գործել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, նույնիսկ տարհանման ժամանակ։ Որպես այլընտրանքային Օդեսայի համալսարան գործել է ռումինացիների գրավյալ տարածքում 1942 թվականից, որի ռեկտորն է եղել վիրաբույժ Պավել Չասովնիկովը։ 1945 թվականից կոչվել է Իլյա Մեչնիկովի անվամբ։
Մասնագետների պատրաստման ակնառու նվաճումների համար 1965 թվականին համալսարանն արժանացել է «Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան» պարգևի, իսկ 1978 թվականին ընդգրկվել է ԽՍՀՄ առաջատար բուհերի ցանկում։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մաթեմատիկայի տնտեսագիտության և մեխանիկայի ինստիտուտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիրառական մաթեմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մաթեմատիկական ֆիզիկայի մեթոդների ամբիոն
- Օպտիմալ կառավարման և տնտեսական կիբեռնետիկայի ամբիոն
- Համակարգչային հանրահաշվի և դիսկրետ մաթեմատիկայի ամբիոն
- Հաշվողական մաթեմատիկայի ամբիոն
- Համակարգչային համակարգերի ծրագրային ապահովման ամբիոն
Մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տնտեսագիտության ֆակուլտետ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տնտեսական պատմության և տեսության տնտեսական մտքի ամբիոն Archived 2014-05-14 at the Wayback Machine.
- Կառավարման և շուկայական գործընթացների մաթեմատիկական մոդելավորման ամբիոն Archived 2014-05-14 at the Wayback Machine.
- Համաշխարհային տնտեսության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոն Archived 2014-05-14 at the Wayback Machine.
Սոցիոլոգիական գիտությունների ինստիտուտ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սոցիոլոգիայի ամբիոն
- Քաղաքագիտության ամբիոն
- Պատմության և համաշխարհային քաղաքականության ամբիոն
- Միջազգային հարաբերությունների ամբիոն
Նորարարական և հետբուհական կրթության ինստիտուտ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոն
- Հեռավար ուսուցման տեխնոլոգիաների ծրագրային ապահովման ամբիոն
- Տնտեսագիտության և շուկայական հարաբերությունների մոդելավորման ամբիոն
- Կլինիկական հոգեբանության ամբիոն
- Արվեստաբանության ամբիոն
- Սոցիալական տեսությունների ամբիոն
- Դիզայնի ամբիոն
Միջազգային կրթության ինստիտուտ Archived 2015-09-09 at the Wayback Machine.[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կենսաբանության ֆակուլտետ
- Երկրաբանության և աշխարհագրության ֆակուլտետ
- Պատմական ֆակուլտետ
- Բանասիրության ֆակուլտետ
- Ռոմանա-գերմանական բանասիրության ֆակուլտետ
- Քիմիայի ֆակուլտետ
- Ֆիզիկայի ֆակուլտետ
- Լրագրության ֆակուլտետ
- Տնտեսա-իրավական ֆակուլտետ
- Փիլիսոփայության ֆակուլտետ
- Ձեռնարկատիրության և սոցիալական աշխատանքների քոլեջ]
- Մինչհամալսարանական ուսուցման ֆակուլտետ
- Նախապատրաստական ֆակուլտետ օտարերկրյա քաղաքացիների համար
Մասնաճյուղեր և կենտրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իլիչևսկի գիտա-կրթական կենտրոն
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ «Рейтинг высших учебных заведений Украины по данным Scopus, Национальная библиотека Украины им. В. И. Вернадского»։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-05-ին։ Վերցված է 2016-04-06
- ↑ Подольцев А. С. Принципы дворянского воспитания и образования
- ↑ Статья Новороссийский университет из БСЭ.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օդեսայի Իլյա Մեչնիկովի անվան ազգային համալսարան
- Օդեսայի Իլյա Մեչնիկովի անվան ազգային համալսարան - մամլո ծառայություն Archived 2011-05-18 at the Wayback Machine.
|