Գաբրիել Բաբկենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաբրիել Բաբկենց
Ծնվել է1860[1][2]
ԾննդավայրԱրարատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանվել էնոյեմբերի 24, 1917(1917-11-24)[1][2]
Վախճանի վայրԵրևան, Անդրկովկասյան կոմիսարիատ, Անդրկովկաս[1][2]
Մասնագիտությունարձակագիր և հրապարակախոս
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՕդեսայի ազգային համալսարան[1]
Գաբրիել Բաբկենց Վիքիդարանում

Գաբրիել Դոլուխանի Բաբկենց (Մնացականյան) (ծնվեկ է 1860 թվականին, Դավալուում – հունվարի 24-ին 1917 թվականին, Երևանում), հայ գյուղագիր, հրապարակախոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբրիել Բաբկենց սովորել է Երևանի պրոգիմնազիայում, ավարտել Թիֆլիսի ռեալական դպրոցը, ապա Օդեսայի համալսարանը։ Ուսանողական տարիներին տարվել է նարոդնիկական գաղափարներով։ Մամուլում հանդես է եկել Բաբկենց և Գաբրիել-Մաճկալ ստորագրություններով։ Հրատարակած պատմվածքներում՝ «Արձագանք»-ում և «Մուրճ»-ում, պաշտպանել է իրավազուրկ գյուղացու դատը («Մի պատկեր հայկական կյանքից», 1883, «Անանուն վեպ», 1884, «Գեղը կանգնի-գերան կկոտրի», 1894)։ Հայ գյուղացիության տառապանքն արտացոլող ռեալիստական գործերից է «Նորեկ» (1896) վեպը[3][4]։ Հրապարակախոսության ասպարեզում Գաբրիելին մտահոգող հարցը ջրասակավությունն էր ու հողի պակասը։ Որպես հարցի լուծում առաջարկել է գյուղացիներին զինել գյուղատնտեսական գիտելիքներով («Գյուղատնտեսական վարժարանները և նոցա կարևորությունը Անդրկովկասի համար», 1884)[5][6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Բաբկենց ( Գաբրիել Մնացականյան ) ,». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
  4. Բաբկենց, Գաբրիել; Ազարյան, Լ (1961). Նորեկ: Վեպ. Երևան: Հայպետհրատ.(չաշխատող հղում)
  5. Հայկական համառոտ հանրագիտարան, 1990։ Հ. 1:
  6. «AV Production - Գաբրիել Բաբկենց». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
  7. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Բաբկենց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 195