Սողոմոն Մելիք-Շահնազարյանց
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մելիք-Շահնազարյան (այլ կիրառումներ)
Սողոմոն Մելիք-Շահնազարյանց | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 3, 1862 |
Ծննդավայր | Շուշի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1942 |
Վախճանի վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Մասնագիտություն | արձակագիր |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Շուշիի թեմական հոգևոր դպրոց և Գևորգյան Հոգևոր Ճեմարան (1883) |
Սողոմոն Մելիք-Շահնազարյանց Վիքիդարանում |
Սողոմոն Կարապետի Մելիք-Շահնազարյանց (հուլիսի 3, 1862, Շուշի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - 1942, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ արձակագիր, գյուղագիր։
Երգիծաբան Տմբլաչի Խաչանի եղբայրն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Շուշի քաղաքում։ Սովորել է Շուշիի թեմական դպրոցում, ուր աշակերտել է Ղազարոս Աղայանին։ 1883 թվականին ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը և ուսուցչություն արել Ագուլիս, Բաքու, Գանձակ և Դերբենդ քաղաքներում։ Նրա գործերը, նախքան առանձին գրքով լույս տեսնելը, տպագրվել են «Մուրճ» ամսագրում։ Մահացել է Թբիլիսիում[1][2]։
Երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայ գյուղացու սև օրը, Թիֆլիս, տպարան Մ. Դ. Ռոտինյանի, 1890, 157 էջ։
- Գործակատար Մարտիրոսը, Թիֆլիս, 1913, 39 էջ։
- Հայ գյուղագիրներ (ժողովածուի մեջ տպագրված են Սողոմոն Մելիք Շահնազարյանցի լուսանկարը, համառոտ կենսագրությունը, հատվածներ «Հայ գյուղացու սև օրը» վիպակից և «Վիթխարի ընկուզենին» պատմվածքը), Երևան, Հայպետհրատ, 1950, 578 էջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 373
- ↑ «AV Production - Սողոմոն Մելիք-Շահնազարյան»։ avproduction.am։ Վերցված է 2019 թ․ հուլիսի 3
|
Կատեգորիաներ:
- Հուլիսի 3 ծնունդներ
- 1862 ծնունդներ
- Շուշի քաղաքում ծնվածներ
- 1942 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Շուշիի թեմական հոգևոր դպրոցի աշակերտներ
- Էջմիածնի Գևորգյան ճեմարանի սաներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 19-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- Հայ գյուղագիրներ
- Մելիք-Շահնազարյաններ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին