Անուշավան Աբովյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբովյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անուշավան Աբովյան | |
---|---|
Ծնվել է | 1862 |
Ծննդավայր | Օձուն, Հայաստան |
Վախճանվել է | հունվար 1938 |
Վախճանի վայր | Օձուն, Հայաստան |
Մասնագիտություն | արձակագիր |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Անուշավան Աբովյան Վիքիդարանում |
Անուշավան Մովսեսի Աբովյան (1862, Օձուն, Հայաստան - հունվար 1938, Օձուն, Հայաստան), հայ գյուղագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1938 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ուզունլար (այժմ՝ Օձուն) գյուղում։ Պատանի հասակում զրկվել է ծնողներից։ Նախնական կրթությունը ստացել է Ջալալօղլիի (այժմ՝ Ստեփանավանի) հայկական դպրոցում։ Հետո փոխադրվել է Թիֆլիս։ Նրա առաջին պատմվածքը՝ «Ձայնիկը», տպագրվել է «Նոր դար»-ում։ Նրա «Լևոնի հեքիաթը» ունի ինքնակենսագրական բնույթ։ Այստեղ Աբովյանը նկարագրում է իր և Հովհաննես Թումանյանի դպրոցական կյանքը Ջալալօղլիում։ Աբովյանը եղել է Հովհաննես Թումանյանի մտերիմ ընկերը։ Հովհաննես Թումանյանը «Անուշ» պոեմի առաջին տարբերակի նախաբանը նվիրել է Անուշավան Աբովյանին։ Մահացել է հայրենի Օձուն գյուղում[1]։
Ա. Աբովյանի երկերի մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աբովյան Ա., Պատկերներ (գյուղական կյանքից), գիրք Ա, Թիֆլիս, տպարան Մովսես Վարդանյանի, 1906, 127 էջ։
- Աբովյան Ա., Լևոնի հեքիաթը, Թիֆլիս, տպարան՝ Ն. Աղայանի, 1916, 221 էջ։
- Հայ գյուղագիրներ (գրքում տպագրված են Անուշավան Աբովյանի լուսանկարը, համառոտ կենսագրականը և «Դիվանբեգին», «Գյուղի այրին», «Գրագիր Լևոնը և գյուղական դատարանը» պատմվածքները), Եր., Հայպետհրատ, 1950, 578 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայկ Խաչատրյան (1981). Գրական տեղեկատու. Երևան: հրատարակիչ կազմակերպությունը. էջ 13.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անուշավան Աբովյան» հոդվածին։ |