Արշակ Շահնազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արշակ Շահնազարյան
Ծնվել է1872 փետրվարի 1
ԾննդավայրԱշտարակ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 29, 1942(1942-12-29) (տարիքը 70)
Վախճանի վայրԵրևան
Մասնագիտությունբանաստեղծ, արձակագիր
Ազգությունհայ
ԿրթությունԷջմիածնի Գևորգյան ճեմարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Արշակ Շահնազարյան Վիքիդարանում

Արշակ Գաբրիելի Շահնազարյան (փետրվարի 1, 1872(1872-02-01), Աշտարակ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 29, 1942(1942-12-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Աշտարակ գյուղում (այժմ՝ Աշտարակ քաղաքը)։ Սովորել է տեղի ծխական դպրոցում և Էջմիածնի Գևորգյան ճեմարանիում։ 1892 թվականին ավարտել է Երևանի ուսուցչական սեմինարիան և մանկավարժակությամբ զբաղվել տարբեր վայրերում։ 1897 թվականին Սուրմալուի գավառի Կողբ գյուղի դպրոցի վարիչն էր։ Հակակառավարական քարոզի մեղադրանքով 1902 թվականին հեռացվել է պաշտոնից և ձերբակալվել ու բանտում մնացել մինչև 1904 թվականը։ 1904-1908 թվականներին շարունակել է ուսուցչություն անել, ապա աշխատել է կոոպերացիայի բնագավառում։ Եղել է Հայկոոպի առաջին նախագահը։ Շահնազարյանի ստեղծագործությունների հերոսները գյուղի քայքայվող մանր գյուղացիությունն ու գյուղական ցեցերն են։ Խորհրդային շրջանում նկարագրել է նոր կազմավորվող սոցիալիստական գյուղը[1]։

Մահացել է Երևանում[2][3]։

Ա. Շահնազարյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խավար աշխարհում (պատմվածքներ), Երևան, տպարան «Լույս» Արշակ Հակոբյանցի և որդիք, 1909, 309 էջ։
  • «Ազատարար»-ը (պատմվածք), Երևան, հրատարակչություն կոոպխորհրդի, 1926, 53 էջ։
  • Հարամ-կաթնակեր աղջիկը (կենցաղապոեմ), Երևան, «Հերմես», 1926, 71 էջ։
  • Երրորդության գաղտնիքը (կոոպերատիվ պատմվածք), Երևան, Պետհրատ, 1929, 29 էջ։
  • Գյուղական պատկերներ (պատմվածքերի ժողովածու), Երևան, Պետհրատ, 1933, 226 էջ։
  • Էն սև օրերից, Երևան, Պետհրատ, 1936, 24 էջ։
  • Արևի ճամփին։ Պատմվածքներ, Երևան, Պետհրատ, 1939, 97 էջ։
  • Մելիքի աղջիկը, Երևան, Հայպետհրատ, 1944, 34 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AV Production - Արշակ Շահնազարյան»։ avproduction.am։ Վերցված է 2019 թ․ փետրվարի 1 
  2. Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 422 
  3. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատո երկրորդ, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007 թ.: