Առաքել Արարատյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Առաքել Արարատյան
Ծնվել է1808
ԾննդավայրԹիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 3, 1887(1887-02-03)
Ազգությունհայ
ԿրթությունՆերսիսեան դպրոց
Մասնագիտությունբանաստեղծ և ուսուցիչ

Առաքել Արարատյան Աստվածատուրի (1808, Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 3, 1887(1887-02-03)), հայ բանաստեղծ, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1808 թվականի սեպտեմբերի 13-ին Թիֆլիսում։ Խաչատուր Աբովյանի հետ Առաքելը սովորել է Պողոս վարդապետ Ղարադաղցու մոտ, ապա Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1824—1826)։ Գրաբարով գրված առաջին բանաստեղծությունները լույս է ընծայել 1828-ին («Երախայրիք Ներսիսեան դպրոցի»)։ Առաքելը եղել է հայոց լեզվի ուսուցիչ Թիֆլիսի ռուսական գիմնազիայում (1828—1887)։ Մանկավարժության մեջ հիմնականում առաջնորդվել է դասավանդման ու դաստիարակության հին մեթոդներով։ Պաշտպանել է գրաբարը, նրա անաղարտությունը։ Հանդես է եկել Ստեփանոս Նազարյանի դեմ, խիստ քննադատել նրա «Հանդես նոր հայախոսության» գրքի լեզվաքերականական հայացքները («Դիմագրսո բնդդէմ սատան յսւրուցելոց ամենապատուական նախամայր մաքուր լեգուիս հայոց», 1858)։ «Սխալանք գրոցն՝ որ կոչի Վարդապետարան կրօնի» (1858) աշխատության մեջ Առաքելը թվարկել է Նագարյանի աստվածաբանական սխալները, միաժամանակ ցուցաբերել բացասական վերաբերմունք հայերի ազգային-քաղաքական շարժումների նկատմամբ։ Գրել է նաև կենսագրական բնույթի երկեր։ Մահացել է փետրվար 3-ին Թիֆլիսում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png