Պողոս Ղարադաղցի
(Վերահղված է Պողոս Վարդապետից)
Պողոս Ղարադաղցի (ինչպես նաև՝ Ներսիսյան Պողոս Ղարադաղցի, Ղարաբաղցի Պողոս, Պողոս Սևակիր Արևելցի, Պողոս Վարդապետ (մոտ 1790 թ., գ․ Մուժումբար (Թավրիզի մոտ) - մոտ 1850 - 1860), հայ մանկավարժ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախնական կրթությունն ստացել է Ղարաբաղի Գանձասար վանքում՝ Հովսեփ Տեր-Ավագյան Արցախեցու մոտ, ապա սովորել է Տաթևի վանքում։
- 1810-1817 թվականներին սովորել է Կ․ Պոլսում
- 1818-1819 թվականներին դասավանդել է Էջմիածնի վանքի դպրոցում
- 1821-1822 թվականներին մասնավոր դասեր է տվել Շուշի քաղաքում
- 1822 թվականի սեպտեմբերին Ներսես Աշտարակեցու խորհրդով փոխադրվել է Թիֆլիս և ուսուցչություն արել սկզբում՝ Տափիթաղի վանքի խցերում, իսկ 1824 - 1827 թվականներին՝ Ներսիսյան դպրոցում։
Հաջորդ 5 տարիներն անց է կացրել Շուշիում, որտեղ դասավանդել է Բազելյան քարոզիչների դպրոցում։
- 1829 թվականին Շուշիում լույս է տեսել նրա «Համառօտութիւն հայկական քերականութեան» ձեռնարկը։ Այնուհետև Ղարադաղցին ուսուցչություն է արել Թավրիզում, Ագուլիսում։ Եղել է առաջադեմ ու ճանաչված մանկավարժ։ Դասավանդել է հայոց լեզու, ճարտասանություն, տրամաբանություն։ Նրա աշակերտներից են Մեսրոպ Թաղիադյանը, Խաչատուր Աբովյանը, Ստեփանոս Նազարյանցը, Առաքել Արարատյանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |