Պողոս Ղարադաղցի
Արտաքին տեսք
Պողոս Ղարադաղցի | |
---|---|
Ծնվել է | մոտ 1790[1] |
Ծննդավայր | Մուժամբար, Rudqat Rural District, Sufian District, Shabestar County, Արևելյան Ադրբեջան, Իրան[1] |
Մահացել է | մոտ 1850-ականներ[1] |
Ազգություն | հայ |
Կրթություն | Գանձասար[1] և Տաթևի վանք[1] |
Մասնագիտություն | ուսուցիչ |
Աշխատավայր | Ներսիսյան դպրոց[1] |
Պողոս Ղարադաղցի (ինչպես նաև՝ Ներսիսյան Պողոս Ղարադաղցի, Ղարաբաղցի Պողոս, Պողոս Սևակիր Արևելցի, Պողոս Վարդապետ (մոտ 1790 թ., գ․ Մուժումբար (Թավրիզի մոտ) - մոտ 1850 - 1860), հայ մանկավարժ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախնական կրթությունն ստացել է Ղարաբաղի Գանձասար վանքում՝ Հովսեփ Տեր-Ավագյան Արցախեցու մոտ, ապա սովորել է Տաթևի վանքում։
- 1810-1817 թվականներին սովորել է Կ․ Պոլսում
- 1818-1819 թվականներին դասավանդել է Էջմիածնի վանքի դպրոցում
- 1821-1822 թվականներին մասնավոր դասեր է տվել Շուշի քաղաքում
- 1822 թվականի սեպտեմբերին Ներսես Աշտարակեցու խորհրդով փոխադրվել է Թիֆլիս և ուսուցչություն արել սկզբում՝ Տափիթաղի վանքի խցերում, իսկ 1824 - 1827 թվականներին՝ Ներսիսյան դպրոցում։
Հաջորդ 5 տարիներն անց է կացրել Շուշիում, որտեղ դասավանդել է Բազելյան քարոզիչների դպրոցում։
- 1829 թ]]վականին Շուշիում լույս է տեսել նրա «Համառօտութիւն հայկական քերականութեան» ձեռնարկը։ Այնուհետև Ղարադաղցին ուսուցչություն է արել Թավրիզում, Ագուլիսում։ Եղել է առաջադեմ ու ճանաչված մանկավարժ։ Դասավանդել է հայոց լեզու, ճարտասանություն, տրամաբանություն։ Նրա աշակերտներից են Մեսրոպ Թաղիադյանը, Խաչատուր Աբովյանը, Ստեփանոս Նազարյանցը, Առաքել Արարատյանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 28)։ |