Ջավախքի սարահարթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ախալքալաքի սարահարթից)
Jump to navigation Jump to search

Ջավախքի սարահարթ, հայտնի է նաև որպես «Ջավախքի լեռնադաշտ» կամ «Ախալքալաքի սարավանդ», գտնվում է Վրաստանում։ Տարածվում Է արևմուտքից մինչև Կուրի հովիտը, հյուսիսից՝ Թրիալեթի, արևելքից՝ Սամսարի և Զավախեթի լեռները, հարավում Ախալքալաքի սարավանդի շարունակությունը Աշոցքի սարահարթն Է։ Տարածությունը՝ մոտ 700 քառակուսի կիլոմետր, միջին բարձրությունը՝ 1800 մետր, մոտ 65 կմ երկարությամբ։

Ախալքալաքի սարավանդը ծածկված է լավային հզոր շերտերով (700 մ)։ Մակերևույթը հարթ է, երբեմն՝ խախտված լավային ծածկույթի ալիքաձև ծալքերով, հրաբխային կոներով ու լեռնագագաթներով (Աբուլ), թույլ թեքված է դեպի արևմուտք և Կուրի հովտի մոտ վերջանում է մինչև 300 մ բարձրության ժայռային ցցվածքներով։ Կլիման ցամաքային Է. ամառը՝ կարճատև ու զով, ձմեռը՝ երկարատև ու ցուրտ։ Տարեկան միջին ջերմաստիճանը՝ 3, 5 °C–ից 6 °C, հունվարին՝ մինչև -8 °C (նվազագույնը՝ -30 °C, -35 °C)։ Ձնածածկույթը մնում է 6-7 ամիս։ Տեղումները՝ 550-650 մմ։ Գլխավոր գետը Փարվանան Է։ Հարուստ Է լճերով՝ Փարվանա, Դուման, Տաբածղուրի, Սաղամո, Խոզափին, Խանչալի և այլն։

Ախալքալաքի սարավանդը ծածկված Է լեռնային սևահողերով և լեռնամարգագետնային հողերով։ Ունի ցամաքային կլիմա, կարճատև ու զով ամառ, երկարատև ու ցուրտ ձմեռ։ Անտառազուրկ, լեռնային-սևահողային հարթավայր է՝ տափաստանային, մերձալպյան և ալպյան բուսականությամբ[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. , Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Ե., «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 102 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 111 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png