Լիդա Նանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիդա Նանյան
Ծնվել էհունիսի 15, 1948(1948-06-15) (75 տարեկան)
ԾննդավայրԳոյգյոլի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտությունտնտեսագետ

Լիդա Բալաբեկի Նանյան (հունիսի 15, 1948(1948-06-15), Գոյգյոլի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1968-1971 թթ. - աշխատել է Ժողովրդական տնտեսության ավտոմատացված համակարգերի կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայում որպես ինժեներ-տնտեսագետ, ավագ ինժեներ, ապա՝ ավագ ինժեներ-տնտեսագետ։
  • 1971-1976 թթ. - աշխատել է Լենինականի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի ֆինանսական բաժնում որպես տնտեսագետ։
  • 1976-1981 թթ. - աշխատել է Լենինականի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի ֆինանսական բաժնում որպես ավագ տնտեսագետ։
  • 1981-1985 թթ. - Լենինականի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի ֆինանսական բաժնի պետ։
  • 1985-1990 թթ. - Շիրակի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի ֆինանսական բաժնի պետ։
  • 1990-1992 թթ. - Լենինականի քաղաքային խորհրդի պետական հարկային տեսչության պետ։
  • 1992-1994 թթ. - Գյումրիի հարկային տեսչության պետ։
  • 1994 թ. - Ախուրյանի շրջանի հարկային տեսչության պետ։
  • 1994-1996 թթ. - Շիրակի տարածաշրջանի հարկային տեսչության պետ։
  • 1996-2000 թթ. - Ախուրյանի տարածքային հարկային տեսչության պետ։
  • 2000-2004 թթ. - Շիրակի տարածաշրջանի հարկային տեսչության պետ։
  • 2004-2007 թթ. - Գյումրիի տարածքային հարկային տեսչության պետ։
  • 2007 թվականի հուլիսի 12-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ Շիրակի մարզպետ։
  • 2010 թվականի մայիսի 20-ին ՀՀ Կառավարության որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[1]։
  • 2011 թվականից ղեկավարում է «Շիրակ» բարեգործական հիմնադրամը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիդա Նանյանի եղբայրներն են անվանի գիտնական-արդյունաբերող Գեորգի Նանյանը և գեներալ-մայոր Զավեն Նանյանը։

Նախորդող
Ռոմիկ Մանուկյան
Շիրակի մարզպետ
Լիդա Նանյան

12 հուլիսի 2007 - 20 մայիսի 2010
Հաջորդող
Աշոտ Գիզիրյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՆԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 26-ին.