Սեյրան Պետրոսյան
Սեյրան Ալեքսանի Պետրոսյան (ծնվ. 11 մարտի 1949 թ., ք.ա. Ղուկասյան, Ղուկասյանի շրջան), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1967-1973 թթ. - սովորել և ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի անասնաբուծական ֆակուլտետը՝ գիտնական անասնաբույծի որակավորում։
- 1975-1977 թթ. - սովորել և ավարտել է Կուսակցական բարձրագույն դպրոցը։
Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1966-1967 թթ. - աշխատել է Ղուկասյանի էլեկտրացանցում որպես բանվոր։
- 1968-1975 թթ. - ՀԼԿԵՄ Ղուկասյանի շրջկոմի բաժնի վարիչ, քարտուղար, ապա՝ երկրորդ քարտուղար։
- 1977 թ. - ընտրվել է ՀԼԿԵՄ Ղուկասյանի շրջկոմի առաջին քարտուղար՝ պաշտոնավարելով մինչև 1979 թ.:
- 1980-1990 թթ. - ՀԿԿ Ղուկասյանի շրջանային կոմիտեի հրահանգիչ, կուսակցական կազմակերպական աշխատանքի բաժնի վարիչ, այնուհետև՝ երկրորդ քարտուղար։
- 1991-1996 թթ. - Պատգամավորների Աշոցքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ։
- 1996-1999 թթ. - Շիրակի մարզպետարանի քարտուղար, ապա՝ մարզպետի տեղակալ.
- 1999-2000 թթ. - Շիրակի մարզպետի պաշտոնակատար։
- 2001 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ։
- 2003 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ։
- 2010 թ. մայիսի 27-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ[1]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անանիա Շիրակացու մեդալ (2011)[2]։
Ամուսնացած է, ունի երկու որդի։ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։ 1999 թ. եղել է Ազգային-եկեղեցական ժողովի պատվիրակ։
|