Պավել Ղալթախչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պավել Ղալթախչյան
(1-րդ) ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ
 30 հունվարի 2001
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է
ՀՀ Սեփականաշնորհման նախարար
1997 - 28 փետրվարի 2000
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է, Նորայր Խաչատրյանը որպես ՀՀ սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարար
Հաջորդող պաշտոնը վերացվել է, Դավիթ Վարդանյանը որպես ՀՀ պետական գույքի կառավարման նախարար
 
Քաղաքացիություն՝ Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Կուսակցություն՝ չկա
Կրթություն՝ Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտ
Գիտական աստիճան՝ Տնտեսագիտության թեկնածու
Մասնագիտություն՝ պետական ծառայող
Ծննդյան օր հունվարի 8, 1950(1950-01-08) (69 տարեկան)
Ծննդավայր Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
 
Պարգևներ

Անանիա Շիրակացու մեդալ

Պավել Սերգեյի Ղալթախչյան (հունվարի 8, 1950(1950-01-08), Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1972-1975 թթ. - աշխատել է Աբովյանի չափիչ սարքերի գործարանում՝ որպես տնտեսագետ, ապա՝ ինժեներ- մաթեմատիկոս։
  • 1975 թ. - աշխատել է Աբովյանի «Կոտայք» միավորումում՝ որպես ավագ տնտեսագետ։
  • 1975-1985 թթ. - աշխատել է «Հայէլեկտրաապարատ» արտադրական միավորումում որպես, տնտեսագետ, ավագ տնտեսագետ, բյուրոյի պետ, գլխավոր հաշվապահի տեղակալ, այնուհետև՝ գլխավոր հաշվապահ։
  • 1985-1991 թթ. - ՀԽՍՀ մինիստրների խորհրդի գործերի կառավարչության գլխավոր հաշվապահ, ապա՝ հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների բաժնի պետ։
  • 1991-1993 թթ. - ՀՀ պետական ունեցվածքի տնօրինման և ապապետականացման կոմիտեի նախագահի տեղակալ, կոմիտեի նախագահի պաշտոնակատար։
  • 1993-1997 թթ. - ՀՀ Կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության պետ։
  • 1997 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Սեփականաշնորհման նախարար:
  • 2000 թ. փետրվարի 28-ին ՀՀ Նախագահի հրաանագրով ազատվել է ՀՀ Սեփականաշնորհման նախարարի պաշտոնից։
  • 2001 թ. հունվարի 30-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ չորս տարի պաշտոնավարման ժամկետով։
  • 2005 թ. հունվարի 30-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով։
  • 2010 թ. հունվարի 30-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով։
  • 2015 թ. հունվարի 30-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով[1]:

Ամուսնացած է, ունի երկու դուստր, մեկ որդի և չորս թոռնիկ։ Անկուսակցական է։

Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է, Նորայր Խաչատրյանը որպես ՀՀ Սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարար
ՀՀ Սեփականաշնորհման նախարար
Պավել Ղալթախչյան

1997-2000 թթ.
Հաջորդող
պաշտոնը վերացվել է, Դավիթ Վարդանյանը որպես ՀՀ Պետական գույքի կառավարման նախարար
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Պավել Ղալթախչյան

30 հունվարի 2001 թ. -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]