Դավիթ Վարդանյան (քաղաքական գործիչ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Վարդանյան (այլ կիրառումներ)
Դավիթ Վարդանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 12, 1950 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 28, 2022[1] (72 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ֆիզիկոս |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Դավիթ Մանուկի Վարդանյան (փետրվարի 12, 1950, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 28, 2022[1]), քաղաքական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դավիթ Վարդանյանը ծնվել է 1950 թվականի փետրվարի 12-ին Երևանում։ Սովորել է Երևանի պետական համալսարանում, որն ավարտել է 1971 թվականին։ Ստացել է ֆիզիկոս-տեսաբանի որակավորումը[2], ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է։
1971-1990 թվականներին Երևանի պետական համալսարանում աշխատել է պինդ մարմինների ֆիզիկայի ամբիոնի ճյուղային լաբորատորիայի սեկտորի վարիչ, ավագ գիտաշխատող։ Եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ։ Կոմիտեի մյուս անդամների հետ 1989 թվականի հունվարից մայիսը բանտարկված է եղել։
1998-1999 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայության պետը[3]։ 1990-1995 թվականներին եղել է Գլավոր Խորհրդի պատգամավոր (թիվ 42 ընտրատարածք)։ Եղել է Գլխավոր Խորհրդի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Ազգային ժողովրդավարներ» պատգամավորական խմբի անդամ։ 1995-1999 թվականներին եղել է Ազգային Ժողովի պատգամավոր (ԱԺՄ համամասնական ընտրացուցակով)[4]։ Եղել է Ազգային Ժողովրդավարական Միության խմբակցության անդամ։
1999 թվականի մայիսի 30-ին Ազգային Ժողովի պատգամավոր է ընտրվել Ազգային Ժողովրդական Միության համամասնական ընտրացուցակով։ Եղել է Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, Ազգային Ժողովրդական Միության խմբակցության անդամ։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Դավիթ Վարդանյանը
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am»։ www.parliament.am։ Վերցված է 2021-06-21
- ↑ Ереван Давид Манукович Варданян арм Դավիթ Վարդանյան Армянский политик Дата рождения: 12 февраля 1950Место рождения:, ССР Армянская։ «Варданян, Давид Манукович - это... Что такое Варданян, Давид Манукович?»։ Словари и энциклопедии на Академике (ռուսերեն)։ Վերցված է 2021-06-21
- ↑ «Варданян Давид Манукович — Энциклопедия фонда «Хайазг»»։ ru.hayazg.info։ Վերցված է 2021-06-21