Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թորոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վասակ Հովհաննեսի Թորոյան (ապրիլի 7 , 1949 (1949-04-07 ) [ 1] , Շղարշիկ , Թալինի շրջան , Հայկական ԽՍՀ , ԽՍՀՄ ), հայ տնտեսագետ ։ Տնտեսագիտության թեկնածու[ 2] , ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1998 ):
Վասակ Թորոյանը ծնվել է 1949 թվականի ապրիլի 7 -ին, Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղում։ 1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխմաթեմատիկայի ֆակուլտետը։ 1980 -1987 թվականներին եղել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ասիստենտ, 1987-1998 թվականներին՝ դոցենտ , 1998-2011 թվականներին՝ ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի պրոֆեսոր [ 3] ։ 1991 -2002 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի Տնտեսության մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ, 2006 թվականի հունվար -փետրվարին ՝ Հայաստանի կենտրոնական բանկի Դինամիկ ստոխաստիկ ընդհանուր հավասարակշռության մոդելների կիրառության փորձագետ։ 2011 թվականից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի պրոֆեսոր[ 4] ։
Աշխատանքները վերաբերում են ներդրումային ծրագրերի տնտեսամաթեմատիկայի մոդելավորման, անցումային շրջանի տնտեսական կարգավորման հարցերին։
Տնտեսագիտության մասնագիտական խորհուրդների անդամ (1985)։
ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի անդամ (2002-2006)։
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ (2006-2011)։
Մի քանի հարցեր գծային հավասարումների և անհավասարությունների համակարգերի ոչ բացասական և դրական լուծումների գոյության վերաբերյալ, ուսումնաօժանդակ ձեռնարկ, Երևան, 1986։
Անցումային շրջանի տնտեսական կարգավորման ծրագրանպատակային հայեցակետը, Երևան, 1997[ 5] ։