Արտյոմ Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտյոմ Հովհաննիսյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝բռնցքամարտիկ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 16, 1981(1981-11-16) (42 տարեկան)
Ծննդավայր՝Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
170 սանտիմետր

Արտյոմ « Արտ » Հովհաննիսյան (ծնվ. 1981թ. նոյեմբերի 16, Գյումրի, Հայաստան), հայ նախկին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, ով հանդես է եկել երկրորդ թեթևագույն քաշային կարգում։

Սիրողական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննիսյանը սիրողական բռնցքամարտով սկսել է զբաղվել 13 տարեկանից։ Նա եղել է բռնցքամարտի ասպարեզում միջազգային ճանաչում ունեցող մարզիչ Վարուժան Դավթյանի սանը։ Նա թեթեւ քաշային կարգում չորս անգամ նվաճել էՀայաստանի չեմպիոնի տիտղոսը։

Արտը մեծ փորձ է ձեռք բերել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում և միջազգային մրցաշարերում։ Նա մենամարտել է Չինաստանում, Իրանում, Չեխոսլովակիայում, Խորվաթիայում, Ֆրանսիայում, Ուկրաինայում և շատ այլ երկրներում, անց է կացրել ավելի քան 175 սիրողական մենամարտ, որոնցից միայն 12-ում է պարտվել։

Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտյոմը 2007 թվականին տեղափոխվել է ԱՄՆ և մարզվել Glendale Fighting Club-ում Էդմոնդ Թարվերդյանի ղեկավարությամբ։ Պրոֆեսիոնալ ռինգում իր նորամուտը նա նշել է 2006 թվականին։ Առաջին երեք պրոֆեսիոնալ մենամարտերն անցկացրել է Ֆրանսիայում՝ երկու անգամ հաղթելով և մեկ անգամ ոչ-ոքի անելով տեղի բռնցքամարտիկների հետ։

2011 թվականի օգոստոսի 5-ին Արտը մենամարտեց IBF-ի թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Քրիստոբալ Կրուսի հետ։ Նախատեսված 10 ռաունդանոց մենամարտն ավարտվել է 4-րդ ռաունդում տեխնիկական ոչ-ոքիով, երբ գլխի պատահական բախումից Կրուսի աչքին կտրվածք է առաջացել[1]։

2012 թվականի հուլիսի 20-ին Արտը մրցեց թեթև քաշային կարգում WBA- ի նախկին չեմպիոն Միգել Ակոստայի հետ։ Հովհաննիսյանը մենամարտը լավ սկսեց. հենց 1-ին ռաունդում նախկին չեմպիոնը հայտնվեց հատակին։ 5-րդ ռաունդում Ակոստան նրան փոխհատուցեց՝ նույնպես ենթարկելով նոկդաունի։ Հիանալի հանդիպումում Հովհաննիսյանը հաղթանակ կորզեց մրցավարների ոչ միասնական որոշմամբ (95-93, 92-96, 95-93)[2]։ Պրոֆեսիոնալ ռինգում նա ընդհանուր առմամբ տարել է 18 հաղթանակ, որոնցից 10-ը՝ նոկաուտով, կրել է 4 պարտություն և 3 մրցամարտ ավարտել է ոչ-ոքի արդյունքով[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը» (անգլերեն). hyefighters.com. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 5-ին.
  2. «Արխիվացված պատճենը» (անգլերեն). fightnews.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 5-ին.
  3. «Art Hovhannisyan's Professional Boxing Record – BoxRec.com». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]