Գուրգեն Դումանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուրգեն Դումանյան
Ծնվել էհոկտեմբերի 13, 1979(1979-10-13) (44 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Դերենիկ Դումանյան
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Երախտագիտության մեդալ

Գուրգեն Դերենիկի Դումանյան (հոկտեմբերի 13, 1979(1979-10-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և առողջապահության ոլորտի գործիչ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996-2002 թթ. - սովորել և ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը։
  • 2002-2004 թթ. - սովորել և ավարտել է Ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի սոցիալական հիգիենայի և առողջապահության կառավարման ամբիոնի օրդինատուրան։
  • 2004-2007 թթ. - սովորել և ավարտել է Ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի սոցիալական հիգիենայի և առողջապահության կառավարման ամբիոնի ասպիրանտուրան։ Բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ։ 9 գիտական աշխատանքների, 3 ուսումնամեթոդական ձեռնարկների, տեղեկագրերի և 1 մենագրության հեղինակ է։
  • 2007-2011 թթ. - սովորել և ավարտել է Ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի սոցիալական հիգիենայի և առողջապահության կառավարման ամբիոնի դոկտորանտուրան։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005-2006 թթ. - Ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի օգնական։
  • 2005-2006 թթ. - ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվական վերլուծական հանրապետական կենտրոնի տնօրենի տեղակալ։
  • 2006-2010 թթ. - աշխատել է ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում՝ որպես բաղադրիչի ղեկավար։
  • 2010-2011 թթ. - ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար։
  • 2011 թ. օգոստոսի 2-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն[1]։
  • 2012 թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ[2]։
  • 2012 թ. ՀՀ Ազգային ժողովի նախագահի որոշմամբ նշանակվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար։
  • 2014 թ. մայիսի 15-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ[3]։
  • 2014 թ. հուլիսի 15-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության գործողությունների ծրագրից բխող աշխատանքների համակարգող[4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք զավակ։ Գուրգեն Դումանյանը ՀՀ առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի որդին է։ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է։

Նախորդող
Վրեժ Գասպարյան
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար
Գուրգեն Դումանյան

2012 թ. - 15 մայիսի 2014 թ.
Հաջորդող
Հրայր Թովմասյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գ. ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՏՆՕՐԵՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
  2. «Գ. ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  3. «ԳՈՒՐԳԵՆ ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
  4. «ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
  5. Գ. Դ. ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ