Արտուշ Պապոյան
Արտուշ Պապոյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 13, 1957 (65 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ (1982) |
Ստեղծագործություն(ներ) | Վարդանանք (արձանախումբ, Գյումրի), Հիսուս Քրիստոսի արձան և Սայաթ-Նովայի հուշարձան (Գյումրի) |
Մասնագիտություն | քանդակագործ |
Անդամություն | ԽՍՀՄ նկարիչների միություն և Հայաստանի նկարիչների միություն |
Արտուշ Կարապետի Պապոյան (փետրվարի 13, 1957, Լենինական, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ քանդակագործ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտուշ Պապոյանը ծնվել է 1957 թվականին, Գյումրիում։ Սովորել է Գյումրիի թիվ 10 գեղարվեստի ուսումնարանում։ 1982 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1982 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ 1993-2007 թվականներին եղել է Հայաստանի նկարիչների միության Գյումրիի մասնաճյուղի նախագահը[1]։
Պապոյանի «Պար» քանդակը գտնվում է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, «Աղավնիներ» քանդակը՝ Մախաչկալայի ազգային թանգարանում։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայուհի» («Տիրամայր»)
- «Ջիվանին և Շերամը» զուգաքանդակ
- «Վարդանանք» արձանախումբ
- «Ավետիք Իսահակյանի դիմաքանդակ» (Գյումրիի համանուն դպրոցի բակում)
- Մխիթար Գոշի կիսանդրի (բրոնզ, Գյումրիի դատախազության շենքի պատին)
- Հիսուս Քրիստոսի արձանը Սիրիայում[2]
- «Անանիա Շիրակացու հուշարձանը» Հայոց այբուբենի պուրակում
- Սայաթ-Նովայի հուշարձան
- Նժդեհի հուշարձանը Գյումրիի Նժդեհի անվան հրապարակում
- «Սասունցիներ» («Նանե» հյուրանոցային համալիրի բակում)
- Հովհարով աղջիկը («Նանե» հյուրանոցային համալիրի բակում)
- Քրիստոսի արձանը Ղարիբջանյան գյուղի մուտքի մոտ՝ նվիրված 1988 թվականի երկրաշարժից զոհված երեխաներին
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Հայուհի» («Տիրամայր») քանդակը Գյումրիի Անկախության հրապարակում
Անանիա Շիրակացու հուշարձանը Հայոց այբուբենին նվիրված հուշահամալիրում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Քանդակագործ Արտուշ Պապոյանի կենսագրությունը(չաշխատող հղում)
- ↑ «Գյումրեցի Արտուշ Պապոյանի կերտած Հիսուս Քրիստոսի բրոնզաձույլ արձանը կանգնեցվել է Խերուվիմով լեռան գագաթին»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2015-05-02