Հիսուս Քրիստոսի արձան (Սիրիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հիսուս Քրիստոսի արձան (այլ կիրառումներ)
Հիսուս Քրիստոսի արձան (Սիրիա)
Հիսուս Քրիստոսի արձանը Քերովբեների լեռան գագաթին
Քարտեզ
Քարտեզ
Տեսակcolossal statue of Jesus?
Ստեղծում2013
Երկիր Սիրիա
ԲնակավայրՍայդնայա

Հիսուս Քրիստոսի արձան, «Ես եկել եմ փրկելու աշխարհը» անվամբ Հիսուս Քրիստոսի բրոնզաձույլ արձանը Կոստանդնուպոլսից դեպի Երուսաղեմ ընկած ուխտագնացության պատմական ուղու վրա՝ Սեյդնայա քաղաքի Քերովբեների լեռան գագաթին, 2000 մետր բարձրության վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի տեղադրման գաղափարը պատկանում է ռուս գործարար, «Սուրբ Պողոս և Սուրբ Գևորգ» հիմնադրամի նախագահ Յուրի Գավրիլովին։ Ծրագրին աջակցել են ռուսական ուղղափառ եկեղեցին և Ռուսաստանի կառավարությունը։ Հուշարձանը ստեղծվել է Հայաստանում, Գյումրի քաղաքում, հայ քանդակագործ Արտուշ Պապոյանի կողմից, ով 2011 թվականի մարտից սկսել է հուշարձանի ստեղծման աշխատանքները։ Քրիստոսի կողքին Ադամի և Եվայի արձաններն են, Հիսուսի ոտքերի տակ օձն է, որի միջոցով քանդակագործը պատկերել է սատանային և Քրիստոսի հաղթանակը նրա նկատմամբ։

Հուշարձանի տեղադրման 3 օրերի ընթացքում Սիրիայում հակամարտող կողմերն այդ շրջանում դադարեցրել են ռազմական գործողությունները։ Հուշարձանը կարելի է տեսնել նաև հարևան երկրներից՝ Լիբանանից, Հորդանանից, Պաղեստինից, Իսրայելից[1]։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակագործ՝ Արտուշ Պապոյան

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձանն ունի 12 մետր բարձրություն, պատվանդանի հետ միասին՝ 39 մետր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]