Սևո (Սարգիս Ղարիբյան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սևո
Sevo (Sargis Gharibyan).jpg
Ծնվել էօգոստոսի 27, 1950(1950-08-27) (70 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1975)
Մասնագիտությունքանդակագործ
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն

Սևո, Սարգիս Լևոնի Ղարիբյան (1950, օգոստոսի 27, Կիրովական), հայ քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Վանաձորի կերպարվեստի թանգարանում («Գարուն», «Հաղթանակ»)։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձաններ

  • «Հին օրհնություն», Վանաձոր, Թումանյան փողոց, 1985 թ.
  • «Թումանյանն իր հերոսներով», Տառերի պուրակ, 2005 թ.
  • «Մայրություն», Վանաձոր, 2004 թ., 2.3 մ, Մայրասար լեռան վրա, ծովի մակերևույթից 2707 մ բարձրության վրա։ Այս նվաճումը գրանցված է ՀՀ «Դյուցազնագիր» գրքում
  • «Սրնգահարը», Գեղագիտական կենտրոնի պուրակ
  • «Համբույր», Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տան նախասրահ
  • «Գուսան Զաքարյան», գյուղ Վահագնի
  • «Հրանտ Մաթևոսյան», Հրանտ Մաթևոսյանի անվան պուրակ
  • Հրանտ Մաթևոսյան, Մոտկոր, Շամուտ, 2011 թ.[2][3]
  • «Մխիթար Հերացին երեխաների հետ», Արմավիրի մարզ, գյուղ Մյասնիկյան

Կիսանդրիներ`

  • Հովհաննես Թումանյան, Ղարաբաղ, 1993 թ.
  • Հովհաննես Թումանյան, Վանաձորի մանկավարժական ինստիտուտ
  • Ազատ Խլղաթյան, իր անվան դպրոցում
  • Դրաստամատ Կանայան, Վանաձորի Դրաստամատ Կանայանի անվան զորամաս
  • Վազգեն Սարգսյան, Վանաձոր, Կայարանամերձ հրապարակ, 2000 թ.
  • Վազգեն Սարգսյան, Վանաձորի զորամաս
  • Անտոն Քոչինյան, Վանաձոր, «Դիմաց» թաղամաս, Քոչինյանի անվան հրապարակ
  • Անտոն Քոչինյան, գյուղ Վահագնի[4]
  • Հովհաննես Թումանյան, Վանաձորի Թումանյան կայարան, 2013 թ.[5]
  • Պարույր Սևակ, Վանաձորի իր անվան դպրոցում
  • Համլետ Թամազյան, Օձուն, 2012 թ.[6]

Դիմաքանդակներ`

Հարթաքանդակներ`

Ունի բազմաթիվ էսքիզներ նվիրված Լոռվա և Թումանյանական թեմաներին, Շուշիի ազատագրման հաղթանակին։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է հանրապետական տարբեր ցուցահանդեսների։

  • 2005 թվականին Վանաձորի տոնի կապակցությամբ բացել է ցուցահանդես նվիրված երեխաներին

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]